«Ուրարտու» ՖԱ-ի՝ բռնի տեղահանված արցախցիներին աջակցելու նախաձեռնությանը միացել է միայն «Նոա» -ն
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը վերջերս հանդես էր եկել Արցախի Հանրապետության տարածքը լքած ընտանիքների բարեկեցության համար 50.000-ից 100.000 ԱՄՆ դոլար հատկացնելու նախաձեռնությամբ, ինչպես նաև կոչ արել Հայաստանի Պրեմիեր լիգայի մյուս ակումբներին՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավորությամբ, միանալ նախաձեռնությանը։ «Ուրարտու» ակումբը հայտնում է, որ իրենց նախաձեռնությանը միացել է «Նոա» ՖԱ-ն։
«Նախաձեռնությունից հրաժարված կազմակերպությունները՝
- Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
- «Ալաշկերտ» ՖԱ
- «Արարատ» ՖԱ
- «Վան» ՖԱ
- «Վեստ Արմենիա» ՖԱ
- «Փյունիկ» ՖԱ
- «Շիրակ» ՖԱ
Շնորհակալություն ենք հայտնում «Նոա» ֆուտբոլային ակումբին մեր նախաձեռնությանը միանալու համար, և տեղեկացնում ենք, որ ակնկալվում է արձագանք նաև ՀՀ կառավարությունից՝ բանկային հաշվի տրամադրման և փոխանցված միջոցները կառավարելու համար պատասխանատու անձանց նշանակման վերաբերյալ։
Սպասում ենք նաև «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի պատասխանին, որը, հուսով ենք, վերջնական որոշման մասին մեզ կտեղեկացնի մինչև հոկտեմբերի 16-ը»,- հայտնում են ակումբից։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան