Ֆրանսիան 1 մլն եվրո է փոխանցել Արցախից բռնի տեղահանվածներին աջակցելու նպատակով
Ֆրանսիան 1 մլն եվրո ներդրում է կատարում՝ Արցախի Հանրապետությունից ց բռնի տեղահանված անձանց կարիքները հոգալու համար: Այս մասին X-ի իր էջում հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին` կիսվելով Պարենի համաշխարհային ծրագրի էջում կատարված գրառմամբ:
«Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնայի որոշմամբ Ֆրանսիան 1 միլիոն եվրոյի ներդրում է կատարում Պարենի համաշխարհային ծրագրում՝ Լեռնային Ղարաբաղից 100,000 հայերի բռնի գաղթից հետո Հայաստանի կարիքները հոգալու համար»,-գրել է դեսպանը:
Հարակից հրապարակումներ`
- Հրապարակվել է Արցախից բռնագաղթածներին աջակցություն ցուցաբերող կազմակերպությունների և անհատների ցանկը
- 100 հազար դրամ աջակցություն ստանալու նպատակով 306 անչափահասի դիմում մերժվել է
- ԵՄ-ն պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հայաստանին․ Ուրսուլա Ֆոն դեր Լայեն
- Բռնագաղթածներն ինչպես կարող են ստանալ 100 հազար դրամ աջակցությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան