Արցախից տեղահանված 80 հազարից ավելի անձ որպես բնակության վայր է ընտրել ՀՀ մարզերը
Հայաստանի մարզերում այս պահին հաշվառված է Արցախի Հանրապետւթյունից բռնի տեղահանված 80,5000 մարդ։ Ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Նա նշեց, որ սա նշանակում է՝ բռնի տեղահանվածների զգալի մասը որպես իրենց բնակության վայր, թեկուզ ժամանակավոր, ընտրել է Հայաստանի մարզերը։
Տիգրան Խաչատրյանի խոսքով, այժմ մարզպետարանները, համապատասխան կառույցները օգնում են բռնի տեղահանվածներին՝ բնակության համար ընտրել «հնարավոր լավագույն պայմանները, որոնք կարող են մարզերում լինել այդ նպատակով»։
Այս պահին Արցախից բռնի տեղահանված 27 հազար 246 անձ է հաշվառվել ՀՀ բուժհաստատություններում, 13 հազար 443 երեխա՝ դպրոցներում։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիան 1 մլն եվրո է փոխանցել Արցախից բռնի տեղահանվածներին աջակցելու նպատակով
- ԿԳՄՍՆ-ն տեղեկացնում է, տեղեկացնում ու միաժամանակ տեղեկացնում
- Կվերադառնա՞ն Արցախ բռնի տեղահանվածները. Հարցում արցախցիների շրջանում
- Ինչ ծրագրեր պետք է իրականացնել բռնի տեղահանված արցախցիների Հայաստանում մնալու և չարտագաղթելու համար
- Բռնագաղթած ուսուցչի հետ պայմանագիրը կնքվում է երկու ուսումնական տարով.ԿԳՄՍ փոխնախարար
- Բռնի տեղահանված արցախցիներին աշխատանք են առաջարկում Ռուսաստանի ծայրամասերում
- Ահազանգ. Արցախից բռնի տեղահանված որոշ երեխաներ մեկուսացել են բոլորից, դարձել են անհաղորդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան