Հղիության 40-րդ շաբաթում Ասպրամը գաղթի ճանապարհով անցել է շուրջ 36 ժամ
20-ամյա Ասպրամ Աբրահամյանը հղիության 40-րդ շաբաթականում ընտանիքի հետ գաղթի ճանապարհով անցել է շուրջ 36 ժամ, իսկ արդեն Երևանում ունեցավ փոքրիկ Լեյլային։
«Ասպրամ Աբրահամյանը պատմում է` ճանապարհը դժվար էր, բայց հայրենակիցները հղի կանանց հանդեպ յուրահատուկ ջերմությամբ են մոտեցել` հաճախ ճանապարհ զիջելով, որ վայրկյան առաջ հասնեն Հայաստան:
Արտաքնապես փխրուն թվացող Ասպրամը հուզմունքը պահելով ժպտում էր, պատմում էր` փորձեցին փրկվել, բայց կյանքը թողեցին Արցախում: Ինքն իրեն չթողնելով հուզվել` վստահությամբ շեշտեց` իրենք կոտրվող տեսակ չեն` կրկին կստեղծեն ու կարարեն։
Շուրջ 9 ամիս շրջափակման մեջ ապրելով և ողջ հղիությունն անցկացնելով այդ նույն փուլում` Ասպրամն ամեն վայրկյան հավատացել է, որ դուստրը ծնվելու է ազատ ու ապահով Արցախում:
Ու թեև չստացվեց, բայց 20-ամյա կինը վստահ է` դուստրն արմատներին ամուր կառչած է լինելու։
Փոքրիկ Լեյլան ծնվել է «Շենգավիթ» ԲԿ-ում` մանկաբարձ-գինեկոլոգ Լիլիթ Միրզոյանի օգնությամբ:
Փոքրիկը կշռում է 2900 գրամ, հասակը` 50սմ։ Լեյլայի առաջին բժիշկն է նեոնատոլոգ Ռուզաննա Նավասարդյանը։
Բժշկի խոսքով` թեև Ասպրամը գտնվել է ծանր հոգեհուզական վիճակում, սակայն լիովին պատրաստ է եղել ծննդաբերությանը, ցայտնոտի մեջ ոչ մի վայրկյան չի ընկել, ու արցախցուն հատուկ ուժով լույս աշխարհ է բերել նոր արցախցի:
Մայրն ու երեխան իրենց հրաշալի են զգում, և արդեն գնացին տուն` կյանքը նոր էջից սկսելու:
Հ.Գ.
Լուսանկարները հրապարակվել են ծնողի թույլտվությամբ»,- գրված է «Շենգավիթ» ԲԿ ֆեյսբուքյան էջում։
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան