Արցախի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևն անդրադառնում է ծանր հումանիտար հետևանքներին և մարդու իրավունքներին. ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը Х-ի իր միկրոբլոգում գրել է.
«ԵԽԽՎ Արցախի վերաբերյալ բանաձևը և հանձնարարականները վերաբերում են ծանր հումանիտար հետևանքներին և մարդու իրավունքներին՝ կապված արցախահայերի բռնի տեղահանման հետ, և ընդգծում են Ադրբեջանի կողմից իր կանոնադրական պարտավորությունների և անդամակցության պարտավորությունների լուրջ խախտումներին արձագանքելու մեխանիզմները»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին ԵԽ Խորհրդարանական վեհաժողովն ընդունել է «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը և համանուն խորհրդատվությունը։ Բանաձևը դատապարտում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԵԽԽՎ-ի բանաձևին ու հանձնարարականին
- ԵԽԽՎ-ն Ադրբեջանին սպառնացել է՝ կվիճարկի հավատարմագրերը
- ԵԽԽՎ-ն՝ Ադրբեջանի՝ իր պարտավորությունների չկատարման պարագայում կվիճարկի Ադրբեջանի պատվիրակության մանդատը
- ԵԽ նախարարների կոմիտեն և ԵԽԽՎ համատեղ նիստ կանցկացնեն նվիրված Լեռնային Ղարաբաղին