«Բլինքենի կանխատեսմամբ՝ Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստանի հարավային շրջաններ»
ctrana.news կայքն անդրադարձել է Politico թերթի հրապարակմանը, ըստ որի, «Ադրբեջանը շուտով կարող է ներխուժել Հայաստան։ Նման կանխատեսում է արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ խոսելով «օրենսդիրների փոքր խմբի հետ»»։
«ԱՄՆ-ն տեսնում առաջիկա շաբաթների ընթացքում ադրբեջանական ներխուժման հնարավորությունը Հայաստանի հարավային շրջաններ»,- փոխանցում է հրատարակությունը Բլինքենի խոսքերով։
«Խոսքը դեպի ադրբեջանական անկլավ Նախիջևան տանող երթուղու մասին է, որն անցնում է Հայաստանի հարավային Սյունիքի մարզով, որը հայտնի է «Զանգեզուր» անունով։ Նախիջևանը սահմանակից է Թուրքիային և, հետևաբար, Զանգեզուրի միջանցքի վերահսկողությունն Ադրբեջանի համար կնշանակի ուղղակի ցամաքային հաղորդակցություն Թուրքիայի հետ»,- գրել է ctrana.news կայքը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ կապված Politico հանդեսում լույս տեսած «Բլինքենը զգուշացրել է օրենսդիրներին, որ Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան առաջիկա շաբաթներին» վերնագրով հրապարակման հետ:
Հարակից հրապարակումներ`
- Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսությունը կարևոր է․ Պետդեպի պարզաբանումը՝ Politico-ի հոդվածի մասին
- ԱՄՆ-ում կարծում են, որ Ադրբեջանը շուտով կհարձակվի Հայաստանի վրա. Գեղամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան