Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է Սիրիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության 10 անդամների վնասազերծման մասին
Թուրք զինվորականները վնասազերծել են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) և Ժողովրդական պաշտպանության ուժերի (SND) 10 անդամների։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։
«Մեր զինուժը շարունակում է արձագանքել զինյալների հարձակման փորձերին: Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ» գործողության շրջաններում վնասազերծվել են PKK-ի և SNA-ի 10 զինյալ»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հոկտեմբերի 1-ին Անկարայում ՆԳՆ կենտրոնակայանի վրա PKK-ի զինյալների հարձակման փորձից հետո Թուրքիան օդային գործողություններ է իրականացնում Սիրիայի հյուսիսում և Իրաքում։