Իրանը Իսրայելին սպառնում է երկրաշարժով, եթե Հեզբոլլահը հարձակվի
Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորումը Իսրայելի հետ հակամարտությունում կարող է անցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմը։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Նախարարն ասել է, որ Իսրայելը և նրա կողմնակիցները պետք է «դադարեցնեն Գազայում խաղաղ բնակչության դեմ հանցագործությունները, քանի որ մի քանի ժամից կարող է շատ ուշ լինել»:
Նա հավելել է, որ «Հեզբոլլահի» դիմադրելու ցանկացած քայլ սիոնիստական ռեժիմում մեծ երկրաշարժ կառաջացնի:
Աբդոլլահիանը նշել է, որ դիմադրության առաջնորդները միասնական են, իսկ «յուրաքանչյուրի ձեռքը բռնում է ձգանը»։
Մինչ այս Աբդոլլահիանն ասել էր, որ դեռևս կա Իսրայելի դեմ նոր ճակատներ բացելու հնարավորություն՝ պաղեստինցիների դեմ նրա գործողությունների պատճառով։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն ինքնաթիռներ է ուղարկել Մերձավոր Արևելք՝ Իրանին հակամարտության մեջ ներգրավվել թույլ չտալու համար
- Իրանը չի բացառում Իսրայելի դեմ այլ ճակատներ բացելու հավանականությունը