«Հրապարակ». Քաղաքապետի երդմնակալությունը սովորական աշխատանքային օ՞ր, թե՞ տանը մնալու, «հանգստանալու» օր
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալությանը ոչ միայն լրագրողներին թույլ չտվեցին մասնակցել, այլև աշխատակազմը ներկա չի եղել: Նախորդ օրը քաղաքապետարանի աշխատակազմի մի մասին ասել են՝ կարող եք վաղը չգալ աշխատանքի, մյուս մասին ասվել է` կգաք 14։00-ից հետո, երբ երդմնակալությունն ավարտված լինի։ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջոցառմանը, ամենայն հավանականությամբ, «սովորական մահկանացուներին» աշխատանքի չեն կանչել, որ լրացուցիչ ռեսուրս չծախսեն, ասենք, նրանց ստուգելու, հետևելու վրա։
Փաշինյանի անվտանգությունը պահպանող ուժայինները, նրա մասնակցությամբ արարողությունների ժամանակ, շներով և մետաղորսիչ սարքերով ստուգում են տարածքն ու միջոցառման մասնակիցներին, որը ժամանակ է պահանջում։ Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը մեզ վստահեցրեց, որ սովորական աշխատանքային օր է եղել` աշխատակազմն աշխատանքի է գնացել առավոտյան՝ սովորական ժամին։ Սակայն մենք զանգահարեցինք քաղաքապետարանի բազմաթիվ համարներով, և ժամը 2-4-ն ընկած հատվածում մեր բոլոր զանգերը մնացին անպատասխան։ Իսկ բաժիններից մեկի աշխատակցի անձնական հեռախոսին զանգելով տեղեկացանք, որ նա տանն է` երդմնակալության օրվա կապակցությամբ «հանգստանում» է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Ի՞նչ խնդիր է ուզում լուծել իր սատելիտների միջոցով փաշինյանական իշխանությունը
- «Ժողովուրդ». Մինչև ուր կհասնեն ուժային կառույցները Երևանի նախկին քաղաքապետի կառավարման ժամանակ բյուջետային շարժի գործով
- «Հրապարակ». Մասնակցել է Արցախը հանձնած և եկեղեցուն պատերազմ հայտարարած իշխանությունների միջոցառմանը
- «Փաստ». Պուտինը հասկացրել է, որ Ռուսաստանը տարածաշրջանից ոչ մի տեղ գնալու ցանկություն չունի
- «Ժողովուրդ». Արցախի պետականության պահպանման հանձնախումբ է ձևավորվել
- «Հրապարակ». Լևոն Մնացականյանը կապ է հաստատել ընտանիքի հետ
- «Փաստ». Ինչու դրամը նախ կտրուկ արժեզրկվեց, ապա նորից արժևորվեց
- «Ժողովուրդ». ՔԿ ծառայության պետի պաշտոնի համար հերթական թեկնածուի առաջարկը մերժվել է
- «Հրապարակ». Ո՞վ կնշանակվի Նոր Նորքի թաղապետի պաշտոնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան