«Հրապարակ». Մասնակցել է Արցախը հանձնած և եկեղեցուն պատերազմ հայտարարած իշխանությունների միջոցառմանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Տիգրան Ավինյանի ինաուգուրացիան օրհնեց Նավասարդ Կճոյանը, ով նախկին իշխանությունների միջոցառումներն էլ էր օրհնում: Հանրությունը շատ լավ հիշում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապվող օֆշորային սկանդալը, որտեղ ներգրավված էր նաև Կճոյանը, նույն ինքը՝ Բենթլի Սամոն: Եվ չնայած հեղափոխական իշխանությունը կոռուպցիայի և նախկինների դեմ թեժ պայքար է հայտարարել, սակայն Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներից, փաստորեն, նախընտրում է կոռումպացվածի իմիջ ունեցող հոգևորականին:
Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը բավական չէ, որ մասնակցում է Արցախը հանձնած և եկեղեցուն պատերազմ հայտարարած իշխանությունների միջոցառմանը, իր ելույթում էլ ասում է. «Մենք լծակից ու գործակից ենք ձեզ…»։ Ապա` «միաբանվե՛նք հանուն Երևանի և երևանցու, այս կարգախոսով գործենք՝ ի շահ քաղաքամայր Երևանի և սիրելի երևանցիների»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Պուտինը հասկացրել է, որ Ռուսաստանը տարածաշրջանից ոչ մի տեղ գնալու ցանկություն չունի
- «Ժողովուրդ». Արցախի պետականության պահպանման հանձնախումբ է ձևավորվել
- «Հրապարակ». Լևոն Մնացականյանը կապ է հաստատել ընտանիքի հետ
- «Փաստ». Ինչու դրամը նախ կտրուկ արժեզրկվեց, ապա նորից արժևորվեց
- «Ժողովուրդ». ՔԿ ծառայության պետի պաշտոնի համար հերթական թեկնածուի առաջարկը մերժվել է
- «Հրապարակ». Ո՞վ կնշանակվի Նոր Նորքի թաղապետի պաշտոնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան