Միջուկային զենքի վերացման միջազգային կոմիտեն դատապարտել է ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժությունները
ՆԱՏՕ-ի Steadfast Noon միջուկային զորավարժությունները, որոնք սկսվում են հոկտեմբերի 16-ին Եվրոպայում, անխոհեմ և անպատասխանատու են, հատկապես Ուկրաինայի հակամարտության համատեքստում: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին ասվում է Միջուկային զենքի վերացման միջազգային կոմիտեի (ICAN) մամուլի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ հաջորդ շաբաթ դաշինքը կանցկացնի իր ամենամյա Steadfast Noon միջուկային զսպման զորավարժությունները, որը տեղի կունենա Իտալիայում, Խորվաթիայում և Միջերկրական ծովում։ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Ռուսաստանն իր ռազմական պլանավորման մեջ հաշվի կառնի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժությունները։
Ըստ ICAN-ի ղեկավար Մելիսա Փարքի, որը մեջբերվում է մամուլի հաղորդագրության մեջ, «միջուկային զենքի կիրառման զորավարժությունները լավագույն դեպքում անխոհեմ և անպատասխանատու է», առավել ևս, երբ այն արվում է լայնածավալ զինված հակամարտության համատեքստում, որը սառը պատերազմից ի վեր հասցրել «միջուկային լարվածությունը» ամենաբարձր մակարդակի:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ հետախուզությունը հայտնել է Բելռուսին Ռուսաստանի մարտավարական միջուկային զենքի փոխանցման մասին
- Սպիտակ տունը հայտնել է Հարավային Կորեայում միջուկային զենք ունեցող ամերիկյան սուզանավի առկայության մասին
- Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է ուժ կիրառել Իրանի միջուկային ծրագիրը զսպելու համար