ՌԴ փոխվարչապետ. Ադրբեջանը պատրաստ է մասնակցել Թուրքիայում գազային հանգույցի իրականացմանը
Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Թուրքիայում «գազային հանգույց» նախագծի իրականացմանը։ Այս մասին թուրքական պետական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։
«Այս նախագծի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա և՛ Թուրքիայի, և՛ Ռուսաստանի կողմից։ Կան նաև այլ երկրներ, որոնք հետաքրքրված են դրանով։ Օրինակ՝ Ադրբեջանը»,-նրա խոսքերը մեջբերել է «Գազետա ռու»-ն։
Առաջին անգամ սկսեցին խոսել Թուրքիայում գազային հանգույցի մասին 2022 թվականի հոկտեմբերին երբ Բալթիկ ծովի հատակում «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազի արտահանման խողովակաշարերի ոչնչացումից երկու շաբաթ անց, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկեց ռուսական գազի տարանցման կորցրած ծավալը տեղափոխել Սևծովյան տարածաշրջան՝ ստեղծելով գազային հանգույց։ Նման հանգույցը, ինչպես ներկայացրել է Ռուսաստանի ղեկավարը, կարող է հարթակ դառնալ այլ երկրներ, առաջին հերթին՝ Եվրոպա մատակարարումների համար վառելիքի գները որոշելու նպատակով։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ն ու Իրանը բանակցություններ են վարում գազի ոլորտում համագործակցության ընդլայնման շուրջ
- Թուրքիան Ռուսաստանին առաջարկել է նվազեցնել գազի գինը
- Եվրոպան իր գազի դիմաց պատրաստ է 120 հազար մարդու ուղարկել ստրկության, մահվան կամ հայրենազրկման. Բաղդասարյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան