Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Սկոպյե
Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Հյուսիսային Մակեդոնիա: Թիմը կհանգրվանի Սկոպյեի Park and Spa հյուրանոցում:
ՀՖՖ հաղորդմամբ, Հայաստանի հավաքականի կազմում Սկոպյե են մեկնել 21 ֆուտբոլիստներ: Լուկաս Սելարայանը և Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, ըստ նախնական պայմանավորվածության, վերադարձել են իրենց ակումբներ:
Հավաքականը հոկտեմբերի 16-ին կտեղափոխվի Ստրումիցա քաղաք, որտեղ հոկտեմբերի 17-ին կկայանա Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան ընկերական հանդիպումը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին