Գիտնականներն ամբողջ աշխարհում գրանցել են երաշտների աճ
Մայնցի Յոհաննես Գուտենբերգի համալսարանի (JGU) գերմանացի գիտնականները վերլուծել են 2022 թվականին համաշխարհային ջրային ռեսուրսների վիճակի մասին Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (WMO) վերջին զեկույցը: Հետազոտությունից պարզվել է, որ Աշխարհի մեծ մասն անցյալ տարի ավելի խիստ երաշտ է ապրել, քան վերջին 30 տարվա ժամանակաշրջանների միջին ցուցանիշով: «Գազետա ռու»-ն հյտնում է, որ զեկույցը հրապարակվել է գիտական հաստատության կայքում։
Մասնագետները, մասնավորապես, նկատել են Իտալիայի Պո գետի և Գերմանիայի Հռենոսի ջրի մակարդակի կտրուկ նվազում, ինչը դժվարացրել է գետյին փոխադրումները։ Սակավ տեղումների պատճառով Ֆրանսիան խնդիրներ է ունեցել իր ատոմակայանները սառը պահելու համար: Երաշտներ են նկատվել նաև Հարավային Ամերիկայում և Ավստրալիայում, դրնք չեն մեղմվում Մյուրեյ-Դարլինգի ավազանում գրանցվծ ինտենսիվ անձրևներից հետո էլ:
«Դիտարկված տարածքների գրեթե 40%-ի մոտ սովորականից ավելի չոր է եղել: Սա նշանակում է, որ աշխարհի շատ գետերի հոսքի արագությունը զգալիորեն ցածր է եղել, քան ընդհանուր առմամբ սպասվում էր:
Բացի այդ, հողի խոնավության մակարդակը հաճախ ցույց է տալիս ջերմային ալիքների ազդեցությունը, և ջրի օգտագործման ավելացման անհրաժեշտությունը հանգեցրել է նրան, որ ստորերկրյա ջրերի մակարդակը ավելի ցածր է, քան նախկին ժամանակաշրջաններում»,-ասում է JGU-ի պրոֆեսոր Ռոբերտ Ռայնեկեն:
WMO-ի 2022 թվականի զեկույցում ներկայացված տվյալները վերբերում են գետերի հոսքին, ստորերկրյա ջրերի մակարդակին, հողի խոնավությանը և գոլորշիացմանը: Այնուամենայնիվ, տվյալների բազայի ստեղծումն ինքնին խնդրահարույց է, քանի որ գիտնականները չունեն համաշխարհային վիճակագրություն:
Հարակից հրապարակումներ`
- Հայրենակիցնե՛ր, ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում սրանից հետո անընդհատ լինելու է երաշտ, անընդհատ. Փաշինյան
- Նիդեռլանդներում ֆերմերներին կարգելվի երաշտի ժամանակ օգտագործել գետի ջուրը
- Ֆրանսիայում երաշտի պատճառով ավելի քիչ գինի կլինի