Գիտնականները պարզել են, թե ինչպես է քնի պակասը վնասում կանանց սրտի վրա
Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի ամերիկացի գիտնականները կապ են հայտնաբերել քնի պակասի և կանանց մոտ սրտային հիվանդությունների բարձր ռիսկի միջև: Հետազոտությունը հրապարակվել է Scientific Reports գիտական ամսագրում, որին անդրադարձել է «Գազետա ռու»-ն։
Մասնագետները թեստավորել են մոտ հազար նյույորքացու և ընտրել 35 մասնակիցների, ովքեր սովորաբար քնում են օրական յոթից ութ ժամ: 12-շաբաթյա հետազոտության ընթացքում կանայք առաջին վեց շաբաթներն անցկացրել են քնելով իրենց սովորական գրաֆիկով, իսկ մնացած վեց շաբաթները նրանք քնել են սովորականից 1,5 ժամ ուշ: Գիշերային հանգստի որակն արձանագրվել է բժշկական թրեքերի միջոցով։
Հետազոտությունը ցույց է տվել, որ վեց շաբաթ քնի պակասից հետո արյան անոթները ծածկող բջիջները լցվել են վնասակար օքսիդանտներով: Քնի պակասը նշանակում էր, որ մարմինը չէր կարողանում ակտիվացնել հակաօքսիդանտ ռեակցիաները՝ հեռացնելու վնասակար մոլեկուլները:
«Սա առաջին ուղղակի ապացույցներից մեկն է, որ քնի չափավոր քրոնիկական անբավարարությունը սրտի հիվանդություն է առաջացնում: Շատ խնդիրներ կարող են լուծվել, եթե մարդիկ քնեն օրական առնվազն յոթից ութ ժամ»,-ասում է հետազոտության ղեկավար, բժիշկ Սանջա Ջելիչը:
Հարակից հրապարակումներ`
- Բժիշկը զգուշացրել է, թե որ սննդային հավելումների օգտագործումից պետք է խուսափել
- Բժիշկը զգուշացրել է երեխայի համար ծանր պայուսակ կրելու հետևանքների մասին
- Բժիշկը գնահատել է կորոնավիրուսի նոր տարբերակի վտանգը՝ 30 մուտացիաներով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին