Միջազգային գործընկերները 35 մլն եվրո աջակցություն են խոստացել տրամադրել ՀՀ-ին
«Շարունակում ենք աջակցություն ստանալ մեր միջազգային գործընկերներից որոնք տարբեր ձևաչափերով օգնում են ՀՀ կառավարության բռնի տեղահաված անձանց առաաջնային կարիքները հոգանալու հարցում»,- ասուլիսում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Նա նշեց, որ այդպիսի դրամական աջակցության խոստումներ տրվել են բազմաթիվ երկրների կառավարությունների և միջազգային կազմակերպությունների կողմից։ Երեկվա դրությամբ, ըստ հայտարարությունների, ավելի քան 35 միլիոն եվրո օգնություն կտրամադրվի տարբեր կառավարությունների ու միջազգային կազմակերությունների կողմից ԿԽՄԿ միջոցով։
Տ.Խաչատրյանի խոսքով, ևս 35 միլիոն եվրո այլ եղանակով են հատկացվել. դրանցից 15 մլն եվրոն կհատկացվի բյուջետային աջակցության եղանակով ՀՀ կառավարության գանձապետական հաշվին, իսկ մնացած միջոցները զարգացման գործակալություններն իրենց կողմից Հայաստանում գտնվող ներկայացուցչությունների միջոցով կուղղեն նույն կարիքների կամ խնդիրների լուծման համար։
Փոխվարչապետը հայտնեց, որ երկու շաբաթվա ընթացքո ավելի քան 100 տոննա մարդասիական բեռներ են ստացվել, բաշխում են ըստ մարզերի տեղահանվածների կարիքները հոգալու համար։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիան 1 մլն եվրո է փոխանցել Արցախից բռնի տեղահանվածներին աջակցելու նպատակով
- Հրապարակվել է Արցախից բռնագաղթածներին աջակցություն ցուցաբերող կազմակերպությունների և անհատների ցանկը
- Շվեյցարիան մարդասիրական օգնություն է հատկացրել Արցախից տեղահանված անձանց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին