Օտարերկրյա քաղաքացիներն ու դիվանագետները տարհանվում են Իսրայելից
Oտարերկրյա պետություններն սկսել են շտապ տարհանել իրենց քաղաքացիներին Իսրայելից։ Երկրից հեռանում են նաև օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցները։ Այս մասին հայտնում է vesty.co.il կայքը։
Տասից ավելի պետություններ արդեն ինքնաթիռներ են ուղարկել Բեն-Գուրիոն՝ իրենց հայրենակիցներին տարհանելու համար։ Իրենց քաղաքացիներին տարհանելու մասին որոշումներ առանձին է ընդունում յուրաքանչյուր երկրի ղեկավարությունը։
Մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղարությունը Իսրայելում ԱՄՆ դեսպանատան և գլխավոր հյուպատոսության որոշ աշխատակիցների և դիվանագետների տարհանման թույլտվություն է տվել՝ «պայմանավորված անվտանգության հետ կապված չնախատեսված իրավիճակով»։ Նշվում է, որ ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունները կշարունակեն աշխատել քիչ անձնակազմով։
Ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով Իսրայելից տարհանում են նաև Լեհաստանի, Կանադայի, Ավստրալիայի, Արգենտինայի, Բրազիլիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Դանիայի, Մեքսիկայի, Ֆրանսիայի, Ուրուգվայի և այլ երկրների դեսպանատների և հյուպատոսությունների աշխատակիցներին։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելում ցուցարարները պահանջում էին վարչապետ Նեթանյահուի հրաժարականը
- Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 2215-ի
- Իսրայելում տուժածների շրջանում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ