Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը Եվրոպայի գավաթակիր է
Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Նարեկ Մանասյանն (92կգ) առանց պայքարի նվաճեց ոսկե մեդալ։
«Նարեկ Մանասյանը պատրաստ էր ռևանշի, բայց իտալացի բռնցքամարտիկը վնասվածքի պատճառով չներկայացավ մենամարտին ու հաղթանակը շնորհվեց հայ մարզիկին»,- հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Եվրոպայի գավաթում թիմային պայքարում 3-րդն է` 1 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե պարգևով
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան