Հայաստանի գոյության համար կենաց-մահու վճռական մարտը դեռ առջևում է. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Թեկուզ և հայկական Ստեփանակերտում կախվել է Ադրբեջան կոչվող ինչ-որ արհեստածին կազմավորման փալաս, մեր խնդիրը խոշոր հաշվով չի փոխվել։ Ինչո՞ւ չի փոխվել, որովհետև, ի վերջո, պետք է հենց մեր՝ հայկական խոսույթում արձանագրել, որ խնդիրն ամենևին էլ Արցախյան հիմնահարցը չէ։
Առնվազն թշնամու համար չկա և չի եղել նման հարց, ինչն առավել քան հստակ երևում է դրա, իբր, «լուծումից» հետո, երբ թշնամու թիրախն արդեն բացահայտորեն Հայաստանի Հանրապետությունն է։
Ի սկզբանե Բաքվի բարբարոսական վարչախումբը, որն Անկարայից սնուցվող համաթուրանական պատրանքի քաղցկեղային մետաստազ է Հարավային Կովկասի մարմնի վրա, խորքային առումով հարցը ձևակերպել է այսպես՝ «կա՛մ մենք, կա՛մ Հայաստանը», մինչդեռ մենք դա այսօր էլ, ցավալիորեն, չենք ցանկանում գիտակցել։
Ուստի, Հայաստանի գոյության համար կենաց-մահու վճռական մարտը դեռ առջևում է, որը մենք կարող ենք և պարտավոր ենք փոխել Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման գոյության ավարտին միտված մարտի։
Իսկ դրա համար մեր առաջնահերթությունն է նախ գիտակցել և արձանագրել խնդիրը, իսկ հետո հնարավորին արագ և որակյալ կերպով կերտել այն պետություն-ամրոց Հայաստանը, որը պատվով դուրս կգա անխուսափելի այդ վճռական մարտից՝ կամ-կամ-ի խնդիրը լուծելով հոգուտ հազարամյակների ծրագիր Հայաստանի պետականության գոյության և զարգացման»։
Հարակից հրապարակումներ`
- Ի հեճուկս Ալիևի և Նիկոլի, Արցախի էջը փակված չէ. Իշխան Սաղաթելյան
- Այս թեմային երբեք չէի անդարադառնա, եթե այսօր հերթական անգամ չհայտնվեի իշխանականակն կեղծ լուրերի թիրախում․ Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան