«Շատերը դժվարությամբ են ընկալում, որ Հարավային Կովկասում Թուրքիայի դիրքերի առաջխաղացումը բխում է ԱՄՆ և ՆԱՏՕ շահերից»
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը Telegram-ալիքում գրում է․
«Քարոզչությունը Հայաստանում կարողացել է հանրային ընկալումից դուրս բերել այն պարզ իրողությունը, որ Թուրքիան ՆԱՏՕ անդամ է և ԱՄՆ ռազմական դաշնակիցը մեր տարածաշրջանում։ Շատերը դժվարությամբ են ընկալում, որ Հվ. Կովկասում Թուրքիայի դիրքերի առաջխաղացումը ի հակադրություն Իրանի և Ռուսաստանի, բխում է ԱՄՆ և ՆԱՏՕ շահերից։ Իսկ թե ինչ կանի դրա արդյունքում Թուրքիան Հայաստանի հետ, տասներորդական նշանակության հարց է։
Այս ընկալումը կոտրելու համար պետք է հիշեցնել, որ Թուրքիան ՆԱՏՕ է։
Թուրքիայում սա լավ են գիտակցում՝ որքան էլ որ հռետորաբանության մակարդակում ունենան լարվածություն և հակասություն ՆԱՏՕ հետ։
Ահա George Marshal Fund-ի ամենաթարմ հարցման թարմ արդյունքները ՆԱՏՕ անդամ երկրներում։
Թուրքիայում այն հարցին, թե «որքա՞ն կարևոր է ՆԱՏՕ-ն ձեր երկրի անվտանգության համար», հարցվածների ճնշող մեծամասնությունը՝ 80%-ը պատասխանել է «Շատ կարևոր է» կամ «կարևոր է»։ Հակառակ կարծիքին են 15 %-ը (երբեմնի 30%-ի փոխարեն)։
Եվ միայն հայաստանյան որոշ քարոզիչներ են գիտակցաբար ստում այս հարցում»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան