Իսրայելական բանակը հրթիռակոծել է Հալեպի օդանավակայանը
Իսրայելական զինուժը հրթիռակոծել է սիրիական Հալեպ քաղաքի միջազգային օդանավակայանը: Ինտերֆաքսի հաղորդմամբ, հայտնում են արաբական լրատվամիջոցները կիրակի գիշերը։
Նշվում է, որ հարվածները վնասել են թռիչքուղին։ Ժամեր առաջ սիրիացի մասնագետներն ավարտել էին դրա վերանորոգումը այս շաբաթվա սկզբին իսրայելական հերթական հարձակումից հետո:
Իսրայելական լրատվամիջոցները գրում են, որ օդանավակայանի հրթիռակոծումը տեղի է ունեցել այն բանից անմիջապես հետո, երբ Սիրիայի տարածքից հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Օտարերկրյա քաղաքացիներն ու դիվանագետները տարհանվում են Իսրայելից
- Իրանը Իսրայելին սպառնում է երկրաշարժով, եթե Հեզբոլլահը հարձակվի
- Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսի և Հալեպի օդանավակայաններին
- Իսրայելի հրթիռակոծությունից հետո Հալեպի միջազգային օդանավակայանը շարքից դուրս է եկել․ Սիրիայի ՊՆ