Արցախից բռնի տեղահանված ուսանողները պահանջում են վերաբացել Արցախի մայր բուհը
Արցախի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության նախագահ Աշխեն Ասրյանս և Ուսանողական խորհրդի նախագահ Արա Սարգսյանը պահանջում ենք վերականգնել բուհի ուսանողների կրթություն ստանալու իրավունքը։
«Արցախի անկախության կերտման պատմության ժամանակաընթացքում Արցախի պետական համալսարանը եղել է այն կրթական խոշոր կենտրոնը, որ միշտ կանգնած է եղել անկախության ու պետականաշինության ակունքներում`դառնալով Արցախի վերածննդի հիմնաքարերից մեկը։
Այսօր`Արցախի լիակատար բռնազավթման պայմաններում, բուհը կանգնած է գոյության հարցի առաջ։
Հանդես գալով ԱրՊՀ ուսանողության անունից` ես`ԱրՊՀ Ուսանողական գիտական ընկերության նախագահ Աշխեն Ասրյանս և Ուսանողական խորհրդի նախագահ Արա Սարգսյանը պահանջում ենք վերականգնել բուհի ուսանողների կրթություն ստանալու իրավունքը` վերաբացելով Արցախի մայր բուհը։
Սիրելի' ուսանողներ, մեր զոհված դասընկերների շիրիմներն ու նրանց հիշատակին նվիրված հուշաքարերը մնացին Արցախում, բայց նրանց անունն ու գործը`մեզ հետ։ Հանուն բուհի լինելիության` միացեք պահանջին և կանգնեք բուհի կողքին։
Հարգելի' դասախոսներ, Դուք կրթել եք Արցախ ազատագրող սերունդ, Դուք կրթել եք ազգի լավագույն զավակներին: Հանուն ձեր այսօրվա սաների կրթության`կանգնեք բուհի կողքին։
Հարգելի' հայրենակից, դու գիտես, թե ինչեր է տեսել արցախցին, գիտես, թե ինչ է նշանակում լինել հայրենազուրկ, թույլ մի տուր, որ Արցախի երիտասարդը կորցնի իր տունը հերթական անգամ։ Կանգնիր մեր կողքին, օգնիր, որ միասին կերտենք մեր բուհի ապագան։
#պահելԱրՊՀն
#ԱրՊՀնհանունԱրցախի»,- գրել է Աշխեն Ասրյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի պետական համալսարանը այս պահին չպետք է դիտարկել միայն որպես ուսումնական հաստատություն․ Խաչատուր Ստեփանյան
- Կարեն Վրթանեսյան. Պատրաստ եմ անվճար դասավանդել Արցախի պետական համալսարանում
- Սուրեն Մանուկյան. Արդյոք ճիշտ չէր լինի պահպանել Արցախի Պետական համալսարանը Հայաստանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան