Գնում եք լուռ ու մունջ ցույց եք անում Ադրբեջանի դեսպանության դիմաց, գալիս եք ՀՀ-ի դիմաց ձեր տղամարդկությունը բռնո՞ւմ է․ Դեսպանը՝ ցուցարարներին
Կանադայում ՀՀ դեսպանատան մոտ մի շարք հայեր թույլ չեն տվել դեսպան Անահիտ Հարությունյանին մուտք գործել դեսպանատուն Արցախի թեմայով բողոքի ակցիա են իրականացրել։
Դեսպանը կանգնել է, և զրուցել ցուցարարների հետ, զրույցն ամբողջությամբ տեսագրությամբ հասանելի չէ։ Հրապարակված մասից հայտնի է դառնում, որ դեսպանն ասում է․
«Եթե այդքան ուժ ու եռանդ ունեք, միայն ուրախ կլինեք, որ դառնաք ՀՀ քաղաքացիներ, համալրեք մեր Հայաստանի բանակի շարքերը, պաշտպանեք ու հետ բերեք մեր բոլոր․․․»։
Ցուցարարներից մեկն ընդհատեց ասելով, թե մենք բանակի՞ց ենք փախչում, Հարությունյանը պատասխանեց․ արձագանքեց․ «Դուք Հայաստանի Հանրապետությունից եք փախչում։ Այնքան հեշտ է լինել Կանադայում և թույլ չտալ, որ ՀՀ դեսպանը ներս մտնի։ Գնացեք Հայաստան, դարձեք մեր մի մասնիկը, քվեարկեք, և թող լինի օրինական ընտրված իշխանութուն։ ՀՀ-ն ընտրել է այս իշխանությանը և չի կարող Կանադայի քաղաքացին ինչ-որ դժգոհություն ունենա, սիրում եք իշխանությանը, թե չեք սիրում։ Այսինքն, դուք ինչպե՞ս կարող եք մի բան պահանջել, չլինելով այդ երկրի մասնիկը։ Դու զբաղվեք ձեր գործով՝ հայապահպանությամբ։ Ես ցավում եմ, որ ձեր ամբողջ հայրենասիրությունը ուղղվում է սխալ նպատակներով։ Գնում եք լուռ ու մունջ ցույց եք անում Ադրբեջանի դեսպանության դիմաց, գալիս եք ՀՀ-ի դիմաց ձեր տղամարդկությունը բռնում է՝ ամբողջ շենքը ներկ եք անում։ Հայաստանի հանրապետության դեսպանատան ցուցատախտակն ամբողջությամբ կարմրացնում եք, դա՞ է հայրենասիրությունը։ Այս դեսպանությունը եղել է 95-ից և շարունակելու է լինել»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում