Օլիմպիական շարժումը մարդու իրավունքները հարգելու հանձնառություն է պահանջում․ ՄՕԿ-ի նախագահ
Մումբայում ընթացող ՄՕԿ-ի 141-րդ նստաշրջանում կատարվել են կանոնադրական փոփոխություններ: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ նոր ձևակերպումը հետևյալն է՝ օլիմպիզմը կյանքի փիլիսոփայություն է, որը բարձրացնում և ամբողջության մեջ միավորում է մարմնի, կամքի և մտքի որակները:
Սպորտը համատեղում է մշակույթը և կրթությունը: Յուրաքանչյուր մարդու համար պետք է հասանելի լինի ֆիզիկական կուլտուրան և սպորտը՝ առանց խտրականության: Օլիմպիական ոգին պահանջում է փոխըմբռնում՝ բարեկամության, համերաշխության և արդար խաղի ոգով։
ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախն ասել է, որ օլիմպիական շարժումը մարդու իրավունքները հարգելու հանձնառություն է պահանջում: Կանոնադրության փոփոխությամբ հստակ ազդանշան է ուղարկվում շահագրգիռ կողմերին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան