Հիմա մենք կենտրոնացած ենք մեկ նպատակի վրա՝ համախմբել ուժերը․ Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ելույթ ունենալով Կնեսետի (խորհրդարանի) ձմեռային նստաշրջանի բացմանը, խոստովանել է, որ սխալներ են թույլ տրվել, որոնք հանգեցրել են երկրի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակմանը և խոստացել է հետաքննություն անցկացնել։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Մեզ պատուհասած աղետի վերաբերյալ շատ հարցեր կան։ Մենք կուսումնասիրենք բոլոր հանգամանքները, արդեն սկսել ենք դասեր քաղել։ Բայց հիմա մենք կենտրոնացած ենք մեկ նպատակի վրա՝ համախմբել ուժերը և առաջ գնալ դեպի հաղթանակ, և դրա համար անհրաժեշտ է վճռականություն, քանի որ հաղթանակը ժամանակ է պահանջում»,- ասել է վարչապետը, ում ելույթը հեռարձակվլ է խորհրդարանական հեռուստատեսությամբ։
Նշենք, որ Իսրայելի խորհրդարանում գտնվողները, Նեթանյահուի ելույթից հետո օդային հարձակման նախազգուշացման պատճառով, մտել են ռումբերի ապաստարան։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում