Վրաստանի Սահմանադրական դատարանը բավարարել է Զուրաբիշվիլիին իմփիչմենթի ենթարկելու դիմումը
Վրաստանի Սահմանադրական դատարանը (ՍԴ) բավարարել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության սահմանադրական հայցը և գտել, որ հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խախտել է սահմանադրությունը առանց կառավարության թույլտվության իր արտասահմանյան այցերի պատճառով։ ՏԱՍՍ-ը գրել է, որ դատարանի որոշումը ուղիղ եթերում ընթերցեց ՍԴ նախագահ Մերաբ Տուրավան։
«Վրաստանի Սահմանադրական դատարանը պարզել է, որ նախագահ տիկին Սալոմե Զուրաբիշվիլին 2023 թվականի օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ին և սեպտեմբերի 6-ին արտասահման կատարած աշխատանքային այցերի ընթացքում իրականացրել է ներկայացուցչական իրավունքներ և լիազորություններ միջազգային հարաբերությունների ոլորտում՝ առանց Վրաստանի կառավարության համաձայնության՝ դրանով իսկ խախտելով Վրաստանի Սահմանադրության 52-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետը»,-ասել է Տուրավան։
Վրաստանի Սահմանադրական դատարանի պլենումի ինը դատավորներից վեցը կողմ են քվեարկել այս որոշմանը։ Դատավորներ Իրինա Իմերլիշվիլին, Թեյմուրազ Տուգուշին և Գեորգի Կվենչհիլաձեն այլ կարծիք են հայտնել։ Տուրավան պարզաբանել է նաև, որ որոշումը վերջնական է և չի կարող բողոքարկվել։ Այն կուղարկվի խորհրդարան, որից հետո երկու շաբաթվա ընթացքում լիագումար նիստում քվեարկության կդրվի նախագահի իմփիչմենթի հարցը։
Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ դատարանի որոշումից հետո Զուրաբիշվիլին ֆորմալ է կատարում նախագահի պարտականությունները։ «Ինչպես էլ ավարտվի իմպիչմենտի ընթացակարգը, մենք արդեն հասել ենք դրված նպատակին՝ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից Վրաստանի Սահմանադրության խախտումը անպատասխան չմնաց, ինչը երկարաժամկետ կանխարգելիչ ազդեցություն կունենա կառավարման համակարգի պատշաճ գործունեության համար։ Նախագահը, ով խախտել է Վրաստանի Սահմանադրությունը, նա այսօրվանից միան ֆորմալ կդիտարկվի որպես Վրաստանի նախագահ»,-ասել է Կոբախիձեն։
Հարակից հրապարակումներ`
- Զուրաբիշվիլին մտադիր է վետո դնել խորհրդարանի ընդունած օրենքի վրա
- Վրաստանում իշխող կուսակցությունը 80 ստորագրություն է հավաքել Զուրաբիշվիլու իմպիչմենտը սկսելու համար
- Սաակաշվիլիի բանտից ազատմանը պատասխան կտրվի, երբ անհրաժեշտ լինի․ Զուրաբիշվիլի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան