Ինձ ուղարկեք գրության համարը, ես անձամբ կզբաղվեմ դրանով. Տիգրան Ավինյան
«Երևանի մետրոպոլիտենը ոչ այնքան լավ տեխնիկական վիճակում է»,-այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը՝ պատասխանելով քաղաքապետ Տիգրան Ավինյանի հարցին։
Նա հայտնեց, որ որոշ վագոններ ունեն վերանորոգման կարիք, ինչի համար պետք է ձեռք բերել պահեստամասեր։
«Այս պահին սպասում ենք ՀՀ կառավարության ֆինանսավորմանը։ Մի անգամ Ֆինանսների նախարարությունից մերժել են, հիմնավորմամբ, թե մյուս տարվա բյուջեում են նախատեսել այդ գումարները»,-հայտնեց Սեդրակյանը և տեղեկացրեց, որ կրկին դիմել են կառավարությանը և հայտը կրկին շրջանառվել է:
«Դա մեզ հրատապ է անհրաժեշտ, որովհետև չունենք անվազույգեր»,-ասաց նա և հավելեց, որ 4 կիլոմետր ռելսերը դեպի ՀՀ ճանապարհին են և մոտ մեկ ամսից տեղ կհասնեն։
Տիգրան Ավինյանն ասաց. «Ինձ ուղարկեք գրության համարը, ես անձամբ կզբաղվեմ դրանով»։
Բաբկեն Սեդրակյանը, ի պատասխան Ավինյանի հարցի, նշեց, որ պետք է փոխել 32 անվազույգ և մոտ 200 մլն դրամի պահեստամաս։
Հարակից հրապարակումներ`
- Պահանջում ենք քաղաքապետ Ավինյանից ներողամտություն հայցել լրագրողներից․ լրագրողական կազմակերպություններ
- Ավինյան. Քաղաքապետարանը լրագրողների ու այլ պաշտոնյաների հանդիպման վայր չէ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան