Քոչարյան. Ալթունյանի «ձախողությունները» սկսվեցին, երբ բեմադրվեց «Առաքել» պիեսը
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գրում է.
«Գևորգ Ալթունյանն իմ ընկերն է, և տարօրինակ զուգադիպությամբ, Գևորգ Ալթունյանի «ձախողությունները» սկսվեցին այն պահից, երբ բեմադրվեց նրա հեղինակային «Առաքել» պիեսը: Երբ ներկայացումից հետո մոտեցա և հարցրեցի «չե՞ս վախենում, որ հետևանք կունենա», պատասխանեց`«ինչ հետևանք, հո չե՞ն դատելու...»։
Փաստորեն ես ճիշտ էի...»։
Նշենք, որ ՔԿ-ն ամվելի վաղ հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, մեծածավալ քննչական և այլ վարութային գործողությունների արդյունքում պարզվել է ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար 2019-2021թթ. ընթացքում կազմակերպված գնման ընթացակարգերի շրջանակներում վճարված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 106.300.000 ՀՀ դրամի հափշտակության հանգամանքները։
Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Գ.Ա.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ և սահմանված կարգով նշանակված լինելով ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար 2019, 2020 և 2021 թվականներին կազմակերպված N ծածկագրերով թվով երեք գնման ընթացակարգերում պատասխանատու ստորաբաժանման ղեկավար, պաշտոնեական դիրքն օգտագործելով «Էլ …» ՍՊ ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, «Նոր …» հասարակական կազմակերպության տնօրեն, «DASARAN.AM» ապրանքային նշանի սեփականատեր Ս.Ա.-ի և գնումների հայտերը նախագծած անձանց՝ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ՎՏԱ բաժնի պետ Կ.Պ.-ի և նույն վարչության գլխավոր մասնագետ Ա.Ա.-ի օժանդակությամբ, պաշտոնական փաստաթղթերում մտցրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ և խաբեության եղանակով, շահադիտական նպատակով, 2019-2021 թվականների ընթացքում պետությունից հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 106.300.000 ՀՀ դրամ:
Հարակից հրապարակումներ`
- Գևորգ Ալթունյանի նկատմամբ տնային կալանք է սահմանվել, Սուրեն Ալոյանն ազատ է արձակվել գրավի դիմաց
- «Հրապարակ». Ինչով է զբաղվելու իր զբաղեցրած պաշտոնից ազատված Գևորգ Ալթունյանը