Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Գերմանիայում
Հայաստանի պետական կամերային նվագախումբը հոկտեմբերի 27-ին և 28-ին հյուրախաղերով հանդես կգա Գերմանիայում։ Համերգներն իրականացվում են Արամ Խաչատրյանի 120-ամյակի և «Հայ մշակույթի օրեր Շտուտգարտում» ծրագրի շրջանակներում, որն այս տարի կրում է «Միասին հանուն խաղաղության» խորագիրը։
Կամերային երաժշտության ազգային կենտրոնից հայտնում են, որ հոկտեմբերի 27-ին, ժ․ 19:00 նվագախումբը ելույթ կունենա Ռոտենբուրգի Ցեինտշոյեր մշակույթի կենտրոնում (Zehntscheuer Rottenburg cultural center) գերմանաբնակ հայ ջութակահար Արամ Բադալյանի և գերմանացի դիրիժոր Ֆիլիպ Ամելունգի հետ։
Հոկտեմբերի 28-ին, ժ․ 19:00 նվագախումբը հանդես կգա Շտուտգարտի Հոսփիթալհոֆ համերգասրահում (Hospitalhof Stuttgart)` գերմանաբնակ հայ ջութակահար Արամ Բադալյանի և դիրիժոր Ռուբեն Ղազարյանի հետ։
Կներկայացվեն հայ և գերմանացի կոմպոզիտորների ստեղծագործությունները։
Հյուրախաղերը կայանում են Բադեն-Վյուրթեմբերգի հայ համայնքի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան