Ինտերը նախատեսում է երկարաձգել պայմանագիրը Հենրիխ Մխիթարյանի հետ
Միլանի «Ինտերը» ծրագրում է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, հայտնում է «Չեմպիոնատ»-ը՝ Quotidiano Sportivo-ին հղումով։ Հայ կիսապաշտպանը պատրաստ է մնալ ակումբում։
Ակումբը 34-ամյա խաղացողին առաջարկում է նոր պայմանագիր մինչև 2025 թվականը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Միևնույն ժամանակ, Ինտերը պատրաստ է պահպանել Մխիթարյանի ներկայիս աշխատավարձը։ Այն կազմում է տարեկան 3,8 մլն եվրո։ Կիսապաշտպանի գործող պայմանագիրը միլանյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։
Մխիթարյանը Ինտերում է հանդես գալիս 2022 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը Ա Սերիայում անցկացրել է ութ հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ 34-ամյա կիսապաշտպանը հրաժարվել է Սաուդյան Արաբիայից ակումբ տեղափոխվել, որտեղ նրան խոստացել են կրկնապատկել իր աշխատավարձը։
Հարակից հրապարակումներ`
- Հենրիխը տարիների ընթացքում ավելի լավն է դառնում․ Մխիթարյանի գործակալ
- Սիրտս կոտրվում է. Հենրիխ Մխիթարյանը՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին
- Հենրիխ Մխիթարյանի քույրն ամուսնացել է ֆրանսիական Elsan ընկերության նախագահի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան