Թուրքիայի համար սա պատմական շանս է իրականացնելու «Թյուրքական աշխարհի միավորումը»՝ պանթյուրքիզմը. Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«Թուրքիայում «Զանգեզուրի միջանցքի» թեման իշխանությունների գործադրած ջանքերի շնորհիվ աստիճանաբար վերածվում է հանրային օրակարգի կարևորագույն մասը։
Սա է վկայում նաև այն հանգամանքը, որ ընդդիմադիր կուսակցությունները ևս ակտիվորեն լծված են այս թեմայի արծարծմանը։
Այսպես, ընդդիմադիր ազգայնական «IYI» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները օրերս կուսակցության նիստում անդրադարձել է միջանցքին հետևյալ խոսքերով.
«Ադրբեջանի և Թուրքիայի միջև ուղիղ և անխոչընդոտ կապ է ստեղծվելու և այդպիսով Թյուրքական աշխարհի միավորման համար պատմական քայլ է արվելու՝ Զանգեզուրի միջանցքի բացումով»։
«Զանգեզուրի միջանցքը» այս պահին ամբողջ Մերձավոր Արևելքի ամենակարևոր խնդիրներից է, որի լուծման ցանկացած տարբերակ ազդելու է ողջ տարածաշրջանի վրա։ Իսկ Թուրքիայի համար սա պատմական շանս է իրականացնելու «Թյուրքական աշխարհի միավորումը»՝ պանթյուրքիզմը։ Հենց սա է պատճառը, որ ողջ թուրքական քաղաքական դաշտը խոսում է միջանցքի բացման անհրաժեշտության մասին»։
Հարակից հրապարակումներ`
- Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» տարածաշրջանում նոր ճգնաժամի կհանգեցնի․ Իրանի ԱԽ քարտուղար
- Իրանցի փորձագետ. Զանգեզուրի միջանցքի այլընտրանքի վերաբերյալ Էրդողանի վերջին հայտարարությունները երեսպաշտական են
- Բաքվի բռնապետը հայտարարում է «Ղարաբաղի և Արևմտյան Զանգեզուրի վերականգնման մասին». Մետաքսե Հակոբյան
- Զանգեզուրի միջանցքի գործարկման դեպքում Հայաստանը կկորցնի հարավի հետ կապը․ իրանցի փորձագետ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան