Ստեղ որ բրիլինտի մեջ էլ լինենք, մեկ ա, մեր տունը, մեր հողը…Մարտակերտցի տատիկ
«Հենց սկզբից մեր գյուղ են մտել թուրքերը, հենց առաջին գյուղը։ Տնից դուրս ենք եկել ու տենց էլ չենք էլ իմացել ոնց, դեռ մինչև հիմա շոկի մեջ ենք»,-Panorama.am-ի հետ զրույցում ասում է Արցախի Մարտակերտի շրջանից տեղահանված Անգին Զաքարյանը։
Այն հարցին, թե ի՞նչ զգացողություն ունեցան, երբ երեկ Ադրբեջանի նախագահը Ստեփանակերտում բարձրացրեց Ադրբեջանի դրոշը, նա պատասխանեց. «Ի՞նչ պիտի լինի, շոկի մեջ ենք, շատ վատ, հայրենիքը թողած, տուն տեղը դրած, քանի տարվա մեր հողը։ Ստեղ որ բրիլինտի մեջ էլ լինենք, մեկ ա, մեր տունը, մեր հողը…»
Հարցն ուղղեցինք նաև արցախցի այլ կանանց։ Նրանք հուզվեցին, զսպելով արցունքները՝ ասացին, խոսել չեն կարող...
Անգին Զաքարյանի խոսքով, կարծես երազի մեջ լինեն, բայց հույս էլ չունեն ապագայի հանդեպ։
«Ուղղակի չենք իմանում, ոնց որ երազի մեջ, մտածում ենք՝ երևի մի օր կգնանք հետ, բայց հույս չունեմ ուղղակի։ Սա արդեն երրորդ անգամն է, որ տեղահանվում ենք, բայց հիմա հույս չկա»։