Բաքուն Սյունիքը ճանաչում է որպես Հայաստանի ինքնիշխան տարածք. Ամիրբեկով
Բաքուն Սյունիքը ճանաչում է որպես Հայաստանի ինքնիշխան տարածք։ Այս մասին BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
Ի պատասխան BBC-ի դիտարկմանը, թե Հայաստանում մտավախություն ունեն, որ Բաքուն ցանկանում է իր վերահսկողության տակ վերցնել Սյունիքը, Էլչին Ամիրբեկովն ասել է.
«Մենք ընդունում ենք, որ սա Հայաստանի ինքնիշխան տարածքն է։ Բայց մեզ համար կարևոր է իմանալ, թե մյուս կողմն ինչպես է ապահովելու միջանցքի երթևեկության անվտանգությունը»,- նշում է Ամիրբեկովը՝ հավելելով․
«Մեզ անհրաժեշտ են հուսալի երաշխիքներ յուրաքանչյուր ուղևորի անվտանգության համար, որը գնացք կնստիԱդրբեջանի հիմնական հատվածից Նախիջևան կամ հակառակ ուղղությամբ»։
Ամիրբեկովի խոսքով՝ Բաքուն պատրաստ է բանակցությունների, բայց եթե Հայաստանը որոշի հետաձգել գործընթացը, ապա Ադրբեջանը պատրաստ է երթուղի կառուցել Իրանի տարածքով։
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են