Սամվել Բաբայանի հայտարարությունների և հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հնչեցրած հայտարարությունների ու հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել։ Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազությունից։
«Հանրային հեռուստաընկերության եթերում Սամվել Բաբայանի կողմից արված հայտարարությունների և 2023 թվականի հոկտեմբերի 6-ին ներկայացված հանցանքի մասին հաղորդման հիման վրա՝ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով և 545-րդ հոդվածի 1-ին մասով»,- հայտնեցին գլխավոր դատախազությությունի։
Քրեական օրենսգրքի 550 հոդված, 3-րդ մաս. «Զինվորական պաշտոնեական անփութությունը», որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:
Քրեական օրենսգրքի 545-րդ հոդվածի 1-ին մաս. «Մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելը կամ թողնելը»՝ առանց մարտի հանգամանքներով հարկադրված լինելու հրամանատարի (պետի) կողմից ամրությունը, մարտական տեխնիկան կամ մարտ վարելու այլ միջոցը հակառակորդին հանձնելը կամ թողնելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 418-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշները՝
պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը, Լաչինի ադրբեջանական ապօրինի անցակետն անխոչընդոտ հատելուց հետո հարցազրույց էր տվել Հանրային հեռուստաընկերությանը՝ հայտարարելով, թե Արցախի նախկին ու ներկայիս ղեկավարներն են հանձնել Արցախը։
Հարակից հրապարակումներ`
- Բնակության ժամանակ չպաշտպանեց, բայց վերաբնակեցման դեպքում Սամվել Բաբայանը խոստանում է պաշտպանել Արցախը
- «Ժողովուրդ». Սամվել Բաբայանը, եկած-չեկած, արդեն իր երկակի խաղերն է սկսել նաև Հայաստանում
- «Ժողովուրդ». Սամվել Բաբայանը որևէ իրավասություն չուներ բանակցություններ վարելու թշնամի երկրի հետ
- «Փաստ». Սամվել Բաբայանը մեղադրանքներ հնչեցրեց բոլորի մասին, բացի Նիկոլ Փաշինյանից. Ասելիք չունի՞
- Սամվել Բաբայանի հայտարարությունը հարվածի տակ է դրել այն մարդկանց, որոնք հավանական ադրբեջանական սև ցուցակներում են. Աբրահամյան