Իսրայելից Երևան ՀՀ քաղաքացիներ տեղափոխող ինքնաթիռն արդեն մեկնել է Թել-Ավիվ
Այս պահի դրությամբ ռազմական գործողությունների հետևանքով Իսրայելում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և հայերի առկայության վերաբերյալ տվյալներ չկան։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Նաև հաղորդում են, որ հոկտեմբերի 16-ին ՀՀ կառավարության կողմից կազմակերպվում է Թել Ավիվ - Երևան հատուկ չվերթ՝ անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով մեր քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների ՀՀ կամավոր տեղափոխմանն աջակցելու նպատակով։ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ չվերթում ներառված անձանց ցանկը կազմվել է Իսրայելում ՀՀ դեսպանություն և ՀՀ ԱԳՆ ներկայացված դիմումների հիման վրա՝ ըստ դիմելու ժամանակագրության, երեխաների առկայության և ընտանիքին չբաժանելու սկզբունքով:
ՀՀ քաղավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունից Panorama.am-ը տեղեկացավ, որ չվերթն իրականացվում է «Հայկական ավիաուղիներ» ընկերության կողմից։
«Տեղական ժամանակով 09։36-ին ինքնաթիռն ուղևորվել է Թել Ավիվ։ Նախնական Երևանի ժամանակով 13:00-ին օդանավը կվերադառնա Երևան, եթե ուշացումներ չլինեն։ Թռիչքը տևում է 2 ժամ 40 րոպե»,- հայտնեցին կոմիտեից։
Նշվեց, որ ինֆորմացիա չունեն, թե քանի հոգի է տեղափոխվելու Հայաստան։ Այս պահին նաև հայտնի չէ՝ երկրորդ չվերթ կիրականացնի, թե ոչ։
Հարակից հրապարակումներ`
- Վաղը Թել Ավիվ - Երևան չվերթ կիրականացվի
- Տարբեր տեղաշարժեր վկայում են, որ Իսրայելը փորձելու է ընդդեմ Իրանի խաղարկել ադրբեջանական «քեյսը». Քաղաքագետ
- Օտարերկրյա քաղաքացիներն ու դիվանագետները տարհանվում են Իսրայելից
- Ինչ վիճակում են Իսրայելում ապրող հայերը. Ներկայացնում է Արտյոմ Չերնամորյանը