Արցախցի պատգամավորը դատի կտա Թաթուլ Հակոբյանին
Արցախի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը զրպարտության համար դատական հայց է ներկայացնելու լրագրող Թաթուլ Հակոբյանի դեմ։
«Այդ անձը հայտարարել էր, որ արդեն Ստեփանակերտի պարետ է նշանակվել, ինչին մենք արձագանքել էինք՝ դրանք թուրք-ադրբեջանական ջրաղացին ջուր լցնող գործիչներ են։ Թաթուլ Հակոբյան դեմ առաջիկա օրերին զրպարտության համար հայց կներկայացվի դատարան», - 24News-ի հետ զրույցում ասել է Դավիթ Գալստյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին լրագրող Թաթուլ Հակոբյանը գրառում էր կատարել, որ Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի նախկին տնօրեն Սարգիս Գալստյանը նշանակվել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ՝ պարետ։
Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստեփանակերտում պարետ է նշանակել Սարդար Սաֆարովին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին