Բանակն ուժեղանա, Նիկոլը վերանա. Քաղաքացիները՝ Հայաստանի առաջնահերթ խնդիրների մասին
Ո՞րն է Հայաստանի առջև ծառացած և հրատապ լուծում պահանջող առաջնահերթ խնդիրը։ Panorama.am-ի այս հարցին քաղաքացիների պատասխանները տարբեր էին.
«Այսպես կոչված Նիկոլ Փաշինյանը վերանա, էդ հարցն է, էդ սատանան եթե վերանա, որոշ բաներ կարող է լավ լինեն, պատուհաս է ինքը մեր երկրի համար»,-ասաց տարեց քաղաքացին։
Մեկ ուրիշն էլ կարևոր համարեց կոռուպցիայի արմատական վերացումն ու այդ ուղղությամբ օրենսդրության մշակումը.
«Երկու օրենք պետք է ընդունել՝ կոռուպցիան հայտնաբերելուց հետո, եթե տվյալ մարդը պետական հիմնարկում է աշխատում, զրկել նրան ընդհանրապես պետական հիմնարկներում աշխատելուց՝ ոչ թե աշխատանքային գրքույկում, այլ իր անձնագրի մեջ տպել, որ նա այլևս պետական աշխատանքի ընդունակ չի։ Երկրորդն էլ, որ ընտրություններ են լինում, եթե ապացուցվում է, որ ինչ-որ մեկը որևէ կուսակցության համար կաշառք է տալիս, և՛ տվողին, և՛ կաշառք ընդունողին պետք է դատել օրենքով, իսկ էդ կուսակցությանը զրկել առաջիկա երեք ընտրություններին մասնակցելուց»,-ասաց տղամարդը։
«Ոչ մեկի վրա հույս չկա, ո՛չ Ռուսաստանի, ո՛չ արևմուտքի վրա, քանի որ արևմուտքը խաբում է. խաբեց Նիկոլ Փաշինյանին, Ղարաբաղը նվեր տվեց թուրքերին, իսկ Ռուսաստանին էլ ձեռ է տալիս, որ Ղարաբաղը թուրքերինն ա»,-ասաց հարցման մեկ այլ մասնակից։
Քաղաքացիներից մեկը համոզված էր, որ հիմնական խնդիրը հայ ժողովրդի պառակտված լինելն է, ինչպես նաև դաշնակիցների ընտրության սխալ մոտեցումը. «Երկար եմ մտածել, ըստ իս, Հայաստանի առաջ ծառացած ամենամեծ խնդիրը ներքին խնդիրն է, որ ներքին պառակտումները վնասում են գլոբալ հարցերի լուծմանը։ Պիտի միասնություն լինի, միախմբության մեջ եմ գտնում ես լուծումը։ Հայացքը միաբևեռ չպետք է լինի, պիտի տարբեր ուղղությունների վրա կարողանա իր դաշնակիցներին փնտրել, գտնել»։
«Բանակը պիտի ուժեղանա, վերջ, ուրիշի վրա հույս չդնի»,-ասաց մեկ ուրիշը։
«Ըստ իս՝ Նիկոլին հեռացնելը՝ իր ամբողջ վարչակազմով»,-ասաց հարցման մասնակից մեկ այլ քաղաքացի։