Հասարակություն 16:00 16/10/2023 Հայաստան

«Կյանքս մեկ պայուսակի մեջ»․ արցախցի տարեցները Երևանի տուն-ինտերնատում

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

88 տարեկան Հրաչուհի Խաչատուրովան մշուշոտ հայացքն հառել է առաստաղին ու արդեն հազարերորդ անգամ շշնջում՝ «իմ տունն եմ ուզում»։ Նրա մահճակալի մոտ նստած որդին՝ գլուխն ափերի մեջ առած, չգիտի ինչ պատասխանի մորը, որն իր կյանքի վերջին օրերն անցկացնում է տանից ու ծննդավայրից հեռու, իր համար օտար մի սենյակում, որտեղ խորթ է ամեն ինչ, միայն տղան է հարազատ, որը վերջին մեկ ամսվա ընթացքում էլ ավելի է ծերացել։

Մայր ու որդի այսօր ժամանակավոր ապրում են տարեցների խնամքի կենտրոնում։ 65-ամյա Ռոբերտ Ստեփանյանը Արցախից բռնի տեղահանվելուց հետո Հայաստան է տեղափոխվել մոր, որդու, հարսի և մանկահասակ թոռան հետ։

Նրանք օրեր շարունակ բնակարան են փնտրել, և այդ օրերին ընտանիքն անկողնային մոր հետ ապրել է մեքենայում։ Միայն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն դիմելուց հետո նրան և տարեց մորը տեղափոխել են Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ։ Ռոբերտի տղան երկար փնտրտուքից հետո կարողացել է դատարկ բնակարան վարձակալել Երևանում, հիմա ընտանիքը փորձում է վերամիավորվել, բայց դեռ գույք, մահճակալ չունեն։ Ռոբերտն ասում է, որ երբ այդ հարցը լուծվի, ընտանիքն արդեն միասին կլինի։

Նրա հետ զրույցն ընդհատվում է, Ռոբերտը լռում է և մտքով գնում իր ծննդավայր, որտեղ թողել է իր տուն ու տեղը, իր ողջ կյանքը։

Նա եղբոր հետ մասնակցել է արցախյան առաջին պատերազմին, եղբայրը զոհվել է, ինքը՝ վիրավորվել, բայց էլի չի հուսահատվել, փորձել է նորից ոտքի կանգնել, նոր մասնագիտություն սովորել ու ապրել իր ծննդավայրում։ «Կորցրել եմ ամեն ինչ, մեծ բնակարան, աշխատանք, բայց էլի չենք հուսահատվելու, պիտի տղայիս թիկունք լինեմ, այլ տարբերակ չունենք»,- ասում է Ռոբերտը։

Սեպտեմբերի 27-ից մինչև օրս Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ է տեղափոխվել Արցախից բռնի տեղահանված 47 մարդ։ Այս ընթացքում, ինչպես Panorama.am-ի հետ զրույցում նշում է ինտերնատի տնօրեն Խաչիկ Ղազարյանը, եղել են դեպքեր, որ հարազատները գտել և տուն են տարել տարեցներին, որոնց կորցրել են բռնի տեղահանման ժամանակ։ 

Արինա Սիրյանը 90 տարեկան է։ Առաջին անգամ փախել է Սումգայիթից, որտեղ ապրել է 39 տարի։
«Սումգայիթի սարսափը դեռ գլխիս մեջ է, երբեք չեմ մոռացել ու հիմա օր ծերության նույն դժոխքի միջով անցա»,- ասում է Արինա տատն ու պատմում, որ Սումգայիթի ջարդերից հետո եկել է Երևան, հետո տեղափոխվել է Մարտակերտ, որտեղ մայրն էր ապրում։

Նրա հայրական տունն ավիրվել է դեռ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ։ Դրանից հետո Արինան տեղափոխվել է Ստեփանակերտի ծերանոց։

«Չգիտեմ, թե արդեն որտեղ եմ մեռնելու»,- նշում է նա ու պատմում, որ արդեն 40 տարուց ավելի գիշերը չի կարողանում քնել, մտքերը հանգիստ չեն տալիս, հոգին չի խաղաղվում։ Արինա տատը հուզվում է, երբ պատմում է, թե ինչպես է իրեն հաջողվել Սումգայիթում՝  աշխատավայրից փախնել, որտեղ եկել էին գլխատելու միակ մնացած հային։

«Հիմա էլ հարազատ Արցախից եմ հեռացել։ Սա մեծ դարդ է, անմոռանալի ցավ։ Մատաղ, ինչ ասեմ, ես իմ կյանքն ապրել եմ, ինձ էլ բան չի մնացել, ամբողջ կյանքս ճանապարհորդության մեջ էի՝ փախեփախ անելով, թող հիմա գոնե ջահելները լավ լինեն»,- ասում է Արինա տատն ու շտապում ընկերուհու՝ հադրութցի Նոռա Սահակյանի հետ գնալ զբոսնելու։ Նրանք թևանցուկ, զրուցելով դուրս են գալիս ինտերնատից։ 

Նոռան և Արինան երեք տարի բնակվել են Ստեփանակերտի ծերանոցում, երկուսն էլ ընտանիք չունեն, կորցել են իրենց տունն ու հայտնվել նույն վայրում։ Բախտակիցներն այդ օրվանից ընկերություն են անում, այսօր էլ նույն սենյակում են ապրում ու իրենց անցած-գնացած կյանքի լավ ու վատ օրերը հիշում։ 

Ստեփանակերտի ծերանոցից Երևան են տեղափոխվել նաև Հեյրաթ և Նաթելլա Խոսրովյանները։ Նրանք Հադրութի շրջանի Թաղասեր գյուղից են։ Ադրբեջանի կողմից Հադրութի օկուպացիայի հետևանքով ամուսինները հայտնվել են ծերանոցում։

«Մեր տունը, գյուղը կորցնելուց հետո գնացինք ծերանոց, այլ տարբերակ չունեինք։ Ամուսինս առողջական լուրջ խնդիրներ ունի, մտածում էինք, որ գոնե այնտեղ գլխներիս տանիք կլինի, հանգիստ կապրենք, բայց դա էլ կորցրեցինք»,- ասում է Նաթելլան։

Նրա խոսքով՝ շնորհակալ է, որ իրենք այսօր դրսում չեն, ապրելու տեղ ունեն։ Նաթելլան որոշել է՝ երբ ամուսնու վիճակը բարելավվի, արդեն կմտածի աշխատանք փնտրելու մասին։ Նրա կողքին նստած ամուսինը մեր խոսակցությանը չի խառնվում, երբեմն-երբեմն միայն հոգոց է հանում։ Կինը նշում է, որ դժոխային ճանապարհն անցնելուց հետո հիմա ամուսնու հետ միայն իրենց կյանքի լավ օրերն են փորձում հիշել։

«Ամուսինս միշտ լուռ է, երբեք չի մոռանում մեր տունը, գյուղը, մտքերով միշտ Արցախում է։ Ես եմ անընդհատ խոսում, որ գոնե մի պահ կտրվի իրեն տանջող մտքերից»,- ասում է Նաթելլան։

Հայկուշ տատի 90-ամյակը լրացել է սեպտեմբերի 18-ին։ «Ծնունդս պիտի նշեինք, տոլման ուտեինք, էն էլ թուրքերը հարամեցին»,- ասում է դեռ հումորը չկորցրած 90-ամյա կինը։

Անցել է Հայրենական և արցախյան երեք  պատերազմների միջով։ Ասում է՝ 90 տարվա մեջ ընդամենը 8 տարի է ապրել։ 

Ծանր ու դժվար կյանք ունեցած տատիկն օրը սկսում է աղոթքով, իրեն օգնող մարդկանց օրհնելով։ Նրա ցանկությունը մեկն է՝ խաղաղություն լինի ու այլևս երիտասարդներ չզոհվեն։ Նա լավ գիտի, թե ինչ բան է որդի կորցնելը․ միակ որդին զոհվել է արցախյան առաջին պատերազմում։

Հայկուշ Բարսեղյանը ծնվել է Ստեփանակերտում, հարս գնացել Ասկերանի Այգեստան գյուղ, որտեղ ապրել է մինչև 2015 թվականը։ Պատմում է, որ 14 տարեկանից սկսել է աշխատել, 23 տարեկանում ամուսնացել է, իսկ 26-ում արդեն այրիացել։ Ամուսնու մահվանից հետո երկու երեխաների հոգսն ուսերին տուն ու տեղ է դրել, երեխաներին պահել, ուսման տվել։

Տղային հիշելիս նրա կնճռոտված դեմքին ժպիտ է գալիս, մեծ հույսեր ուներ որդու հետ։ Պատմում է, որ տղան Երևանում բարձրագույն կրթություն ստանալուց հետո տեղափոխվել է Աշխաբադ, գիտական աշխատանքով էր զբաղվում, սակայն 90-ականներին վերադարձել է Արցախ ու մասնակցել պատերազմին։

«Տղաս հերոսի մահով զոհվեց 1992 թվականին։ Ընդամենը 33 տարեկան էր, հայրն էլ այդ տարիքում մահացավ։ Մնացի աղջկաս հետ, որն առողջական խնդիրներ ուներ։ Նա էլ մահացավ 2015թ-ին ու ես մնացի մենակ։ Ու իմ ոտքով գնացի ծերանոց»,- ասում է նա։

Հայկուշ տատը երեք թոռ ունի, որդու զոհվելուց հետո թեև նրանց չի տեսել, բայց կապը պահպանել է․ «Թող մենակ առողջ լինեն։ Ես մենակ դա եմ Աստծուց օզում»։

Հետո պատմում է, թե ինչպես են Ստեփանակերտից եկել Երևան։ «Մենք փախալ ենք, է, փախալ։ Երբ հասանք Երևան, ասեցինք՝ փրկվեցինք։ Էստեղ մի կուճուր բժիշկ կա՝ Հովհաննեսը, ինձ շատ ա օգնում, թող մի վատ օր չտեսնի»,- ասում է 90-ամյա տատն ու հիմա էլ սկսում բժշկին օրհնել։

Նրա աչքերը նորից թացանում են, լռում ենք, բայց դողացող մատներով սրբում է արցունքներն ու ասում՝ Աստծուն միայն խնդրում է, որ այլևս պատերազմ չլինի։ «Թող երիտասարդները էլ նման ցավով չանցնեն, կռիվ չտեսնեն»,- ասում է երեք պատերազմ տեսած ու զավակներին կորցրած կինը:

Նրա հարևան սենյակում բնակություն է հաստատել Վալերի Սողոմոնյանը։ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման ժամանակ Վալերիի սիրտը ստենտավորել են։ Մի քանի օր էր անցել վիրահատությունից, երբ Ստեփանակերտը սկսեցին ռմբակոծել։ Նա մի կերպ հասել է Գորիս, իսկ հետո  տեղափոխել են Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ։

69-ամյա Վալերին ապրել է Ուզբեկստանում, 1983 թվականին տեղափոխվել է Արցախ։ 40 տարի ապրել  ու աշխատել է Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում։ «Գիտե՞ք ինչ սիրուն է Բերդաշենը, աշխարհի ամենասիրուն գյուղը»,- ասում է Վալերին ու պատմում իր հարազատ գյուղի մասին։

Նա ևս մասնակցել է արցախյան բոլոր պատերազմերին, ասում է, որ հույսը չի կտրում, մտածում է՝ մի օր նորից վերադառնալու է իր տուն։

«Հիմա ես ոչինչ չունեմ, տունս մնացել է թուրքին, իմ ամբողջ կյանքը մեկ պայուսակի մեջ է»,- նշում է 69-ամյա արցախցին, որ երբեք չէր էլ մտածի՝ մի օր թողնելու է տունը ու ապրելու է իր Արցախից հեռու։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}