ՄԱԿ-ը հաստատել է Գազայից առնվազն 600 հազար փախստականների տարհանումը
ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Գազայի հատվածից ավելի քան 600 հազար փախստականներ տեղափոխվել են hարավ դեռ շաբաթ օրը՝ հոկտմբերի 14-ին, և հայտարարել է, որ այդ թիվն արդեն զգալիորեն աճել է, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
Ավելի վաղ իսրայելական «I24 NEWS» հեռուստաալիքը, հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակին, հայտնել էր Գազայի հատվածի հարավ տեղափոխված 600 հազար պաղեստինցիների մասին:
«Շաբաթ օրվա կեսօրին մոտ 600 հազար ներքին տեղահանված անձինք տեղակայվել են միայն Գազայի հատվածի կենտրոնական և հարավային մասերում՝ ավելի ու ավելի սարսափելի պայմաններում։ Այդ ժամանակից ի վեր այդ թիվը զգալիորեն աճել է», - ասված է զեկույցում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման է ենթարկվել։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարել է, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեցլ է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 2 հազարը, իսկ Իսրայելի զոհված բնակիչները՝ 1000-ը, մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ վիրավորվել են: Հաղորդվում է, որ ՀԱՄԱՍ-ի գերության մեջ է գտնվում ավելի քան 150 իսրայելցի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան