Զելենսկին ցանկացել է այցելել Իսրայել, նրան մերժել են․ ԶԼՄ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկացել է այցելել Իսրայել՝ ի նշան համերաշխության՝ կապված ՀԱՄԱՍ-ի հարձակման հետ։ Բայց նրան ասացել են, որ «ժամանակը չէ»։ Այս մասին հայտնում են լրատվամիջոցները՝ վկայակոչելով իրենց աղբյուրներին, հայտնում է The Times of Israel-ը։
Ինչպես հայտնում է UNIAN-ը, Զելենսկին անցյալ շաբաթ Եվրոպայում գտնվելով, ցանկացել է ԱՄՆ պետքարտուղար Բլինկենի հետ միասին թռչել Իսրայել, սակայն Թել Ավիվը համարել է, որ նման այցն այժմ ժամանակավրեպ կլինի։
Ընթացիկ մերժումն ամենևին չի նշանակում, որ Զելենսկին Իսրայել չի գա։ Նման ուղևորությունը կարող է տեղի ունենալ ավելի ուշ և կարող է զուգակցվել Ուկրաինայի նախագահի՝ եվրոպական երկրներ հետագա շրջագայություններից մեկի հետ, նշել է հրատարակությունը։