Ալիևը հերքեց Թաթուլ Հակոբյանին, վերջինը որոշեց չխոսել
«Ես բան չեմ խոսում, լրագրությամբ համարյա չեմ զբաղվում»,-այսպես արձագանքեց լրագրող Թաթուլ Հակոբյանը՝ Ալիևի կողմից Ստեփանակերտի պարետի նշանակման վերաբերյալ Panorama.am-ի հարցին ի պատասխան։
Հիշեցրեցինք, խոսքն ավելի վաղ կատարած ֆեյսբուքյան իր էջում գրառումների շարքի մասին է, ըստ որոնց Արցախում առաջին հայը նշանակվել է Ադրբեջանի ներկայացուցիչ։ Թաթուլ Հակոբյանը պնդել էր, որ Ստեփանակերտի պարետ է նշանակվել Սամվել Գալստյանը ու սկսել էր ներկայացնել, թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներից ում հետ ինչ հարաբերություններ է ունեցել Գալստյանը։
«Ես բան չեմ ասում, ոչ մի բան չեմ ասում։ Ինչ ուզում եք արեք»,-ասաց նա և, անպատասխան թողնելով հնչող հարցերը, ընդհատեց զանգը։
Նշենք, որ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օկուպացված Ստեփանակերտում պարետ է նշանակել Սարդար Սաֆարովին։
Հոկտեմբերի առաջին օրերին Թաթուլ Հակոբյանն ակտիվորեն գրառումներ էր կատարում Սամվել Գալստյանի մասին։ Մասնավորապես դրանցից մեկում նա նշել էր.
«Սարգիս Գալստյանը՝ Ադրբեջանի կողմից նշանակվածը
Սարգիս Գալստյանը եղել է Արցախի Կրթության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ավելի վաղ՝ Շուշիի շրջանի վարչակազմում պաշտոնյա:
Ես այս տեղեկատվությունը հիմա տալիս եմ բաց, քանի որ արդեն Ադրբեջանը հաստատեց:
Սարգիս Գալստյանի հետ այսօր կապվել են Երևանից՝ իր բարեկամները, որոնք այստեղ են տեղափոխվել: Նա բառացիորեն ասել է, որ Խանքենդիում է և ծառայում է Ադրբեջանին՝ ընդդեմ Նիկոլի»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան