Պատրաստ եմ սխալ տեղեկատվության համար ներողմտություն հայցել Պուտինից, Ալիևից, Էրդողանից, Շահրամանյանից, Փաշինյանից. Թաթուլ Հակոբյան
Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրում է.
«Քանի որ ճանապարհին էի՝ ղեկին, դրա համար եմ ուշ արձագանքում
Երեկ Իլհամ Ալիևը Ստեփանակերտում նշանակել է պարետ: Իմ լրագրող գործընկերները հարցնում են, թե պատրաստ եմ ներողություն հայցել, քանի որ շաբաթներ առաջ իմ ֆեյսբուքի էջում գրել եմ, որ ժամանակավոր պարետ նշանակվել է Սարգիս Գալստյանը: Այս նյութը լայնորեն տարածվեց հայկական և ադրբեջանական լրատվամիջոցներում:
Միանգամից ասեմ, որ ԱՅՈ, ես պատրաստ եմ իմ ամեն մի տողի համար պատասխան տալ, քանի որ իմ մասնագիտությանը և հանրության հետ աշխատանքին լուրջ եմ վերաբերվում: Ես հավասարապես պատրաստ եմ սխալ տեղեկատվության համար ներողմտություն հայցել Պուտինից, Ալիևից, Էրդողանից, Շահրամանյանից, Փաշինյանից:
2001թ ես Բաբկեն Արարքցյանի մասին մի լուր եմ տվել, որ տարիներ անց, պարզվել է, սխալ է: Մոտ հինգ տարի անց ես պարոն Արարքցյանից հրապարակավ, օրաթերթում, ներողամտություն եմ հայցել:
Լրագրողական 30 տարիներին բազմաթիվ գաղտնի, խորհրդապահական լուրեր և փաստաթղթեր եմ հրապարակել: Այո, եղել են դեպքեր, որ լրատվությանը մասամբ է համապատասխանել իրականությանը: Բայց սա լրագրության անքակտելի մասն է: Նյու Յորք թայմսը ամեն օր իր երկրորդ էջում ՈՒՂՂՈՒՄՆԵՐ բաժին ունի, որտեղ տալիս է ճշգրտումներ, հերքումներ:
Հիմա այս դեպքի հետ կապված, կրկնեմ:
Արցախից Հայաստան տեղափոխված իմ ընկերներից մեկը, ով ծանոթ բարեկամ է Սարգիս Գալստյանին, Երևանից զանգահարել է նրան և հարցրել, թե ինչ է անում Ստեփանակերտում: Գալստյանը, ինչպես ինձ փոխանցել էր նրա բարեկամը, ասել է, որ ինքը նշանակվել է ժամանակավոր կամենդանտ, ասել է, որ ինքը խոսում է Խանքենդիից, իր բարեկամներին, ովքեր ստիպված արտագաղթել են Հայաստան, խորհուրդ է տվել վերադառնալ Ղարաբաղ:
Այս լուրը տալիս, ես չեմ նշել անուն-ազգանուն: Այն բանից հետո, երբ ադրբեջանական Աղդամ ԹԻՎԻ-ին Գալստյանի նկարով տվեց նման լուր, գուցե իմ էջեց են վերցրել, ես հրապարակեցի Սարգիս Գալստյանի անունը: Նրա նկարը ես չունեի, քանի որ իր ֆեյսբուքյան էջը այլ անունով է: Հետո գտա նրա ֆեյսբուքի էջը՝ Սարար Շուշի, բնակվում է՝ Սանկտ Պետերբուրգում:
Հնարավոր է՞ ինձ մոլորության մեջ են գցել: Գրեթե բացառում եմ:
Մի քանի օր անց մամուլում հրապարակվեց մի հրամանագիր-փաստաթուղթ, ըստ որի Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, նախքան Արցախը գոյությունը դադարեցնելու մասին հրամանագիրը, իր աշխատակից Գալստյանին պաշտոնի է նշանակել:
Գուցե Գալստյանը ժամանակավոր կամենդանտ ասելով սա է՞ նկատի ունեցել: Դժվարանում եմ ասել:
Ինձ ասացին նաև, դեռ չեմ նայել, ղեկին էի, որ Գալստյանը և իր բարեկամները, որ տեղափոխվել են Հայաստան, պատրաստվում են իմ դեմ դատական հայց ներկայացնել:
Սա շատ ողջունելի և քաղաքակիրթ եղանակ է: Շատ ցանկալի կլիներ, որ Գալստյանը անձամբ ներկա լիներ դատարանում: Երկու օր առաջ նրա հետ կապ են հաստատել և, ըստ նրա բերեկամի, Գալստյանը դեռևս Արցախում է: Դատական պրոցեսը նաև կարող է օգտակար տեղեկատվությունների պատճառ դառնալ, հատկապես այսօր, երբ Արցախում իշխանափոխություն իրականացրած անձինք որևէ ձևով չեն պատասխանում լրագրողների հարցերին:
Իմ դեմ դատական հայցը, այո, կարող է շատ օգտակար լինել:
Առայժմ այսքանը:
Հարգանքներով և բարեկամաբար՝ Թ. Հ.
16 հոկտեմբեր, 2023թ, Երևան»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախցի պատգամավորը դատի կտա Թաթուլ Հակոբյանին
- Ալիևը հերքեց Թաթուլ Հակոբյանին, վերջինը որոշեց չխոսել
- Ալիևը Ստեփանակերտում պարետ է նշանակել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան