Թել Ավիվ - Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվում 190 ՀՀ քաղաքացի և ազգությամբ հայ
Մեկնարկել է Թել Ավիվ - Երևան չվերթը, որով Իսրայելից Հայաստան է տեղափոխվում ընդհանուր թվով 190 ՀՀ քաղաքացի և ազգությամբ հայ, այդ թվում՝ ավելի, քան 70 երեխա: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հոկտեմբերի 16-ին ՀՀ կառավարության կողմից կազմակերպվում է Թել Ավիվ - Երևան հատուկ չվերթ՝ անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով մեր քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների ՀՀ կամավոր տեղափոխմանն աջակցելու նպատակով։Չվերթում ներառված անձանց ցանկը կազմվել է Իսրայելում ՀՀ դեսպանություն և ՀՀ ԱԳՆ ներկայացված դիմումների հիման վրա՝ ըստ դիմելու ժամանակագրության, երեխաների առկայության և ընտանիքին չբաժանելու սկզբունքով:
Հարակից հրապարակումներ`
- Լուլու. Թել-Ավիվից Երևան տարհանման չվերթի համար վճարում է ՀՀ կառավարությունը
- Իսրայելից Երևան ՀՀ քաղաքացիներ տեղափոխող ինքնաթիռն արդեն մեկնել է Թել-Ավիվ
- Վաղը Թել Ավիվ - Երևան չվերթ կիրականացվի
- Տարբեր տեղաշարժեր վկայում են, որ Իսրայելը փորձելու է ընդդեմ Իրանի խաղարկել ադրբեջանական «քեյսը». Քաղաքագետ
- Օտարերկրյա քաղաքացիներն ու դիվանագետները տարհանվում են Իսրայելից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան