Իրանը մտադիր չէ հակամարտության մեջ մտնել, եթե Իսրայելը չհարձակվի նրա վրա․ ՄԱԿ
Իրանը մտադիր չէ ռազմական հակամարտության մեջ մտնել Իսրայելի հետ՝ կապված Մերձավոր Արևելքում լարվածության սրման հետ, քանի դեռ հրեական պետությունը հարձակում չի գործել Իրանի Իսլամական Հանրապետության վրա: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել Է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը։
«Իրանի զինված ուժերը չեն ներգրավվի այն պայմանով, որ իսրայելական ապարտեիդը չհամարձակվի հարձակվել Իրանի, նրա շահերի և քաղաքացիների վրա։ Դիմադրության ճակատը կարող է պաշտպանել ինքն իրեն»,- նշել են դիվանագետները։
Կիրակի օրը՝ հոկտեմբերի 15-ին Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Դոհայում Կատարի Էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ եթե Իսրայելը շարունակի հարվածներ հասցնել Գազայի հատվածի քաղաքացիական բնակչությանը, ապա հակամարտության մասշտաբները կարող են ընդլայնվել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման է ենթարկվել։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարել է, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեցլ է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 2 հազարը, իսկ Իսրայելի զոհված բնակիչները՝ 1000-ը, մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ վիրավորվել են: Հաղորդվում է, որ ՀԱՄԱՍ-ի գերության մեջ է գտնվում ավելի քան 150 իսրայելցի։
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ-ը հաստատել է Գազայից առնվազն 600 հազար փախստականների տարհանումը
- Տարբեր տեղաշարժեր վկայում են, որ Իսրայելը փորձելու է ընդդեմ Իրանի խաղարկել ադրբեջանական «քեյսը». Քաղաքագետ
- ՄԱԿ. Գազայի հատվածում մեկ շաբաթվա ընթացքում հարձակումների հետևանքով ավերվել է ավելի քան 1,3 հազար շենք
- Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 2215-ի