Իրանից պատասխանել են Ադրբեջանի կողմից Հայաստանի հարավային հատված հնարավոր մոտալուտ ներխուժման մասին հարցին
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին երկուշաբթի օրը մեկնաբանել է Politico հանդեսում լույս տեսած «Բլինքենը զգուշացրել է օրենսդիրներին, որ Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան առաջիկա շաբաթներին» վերնագրով հրապարակումը։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Քանանին ասել է. «Ադրբեջանցի գործընկերները պետք է պատասխանեն այս հարցին, սակայն մեզ համար կարևոր է խաղաղությունն ու կայունությունը Կովկասում: Մենք խնդիրների լուծման միակ ճանապարհը համարում ենք տարածաշրջանային մեխանիզմը»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ կապված Politico հանդեսում լույս տեսած «Բլինքենը զգուշացրել է օրենսդիրներին, որ Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան առաջիկա շաբաթներին» վերնագրով հրապարակման հետ՝ նշելով. «Միացյալ Նահանգները շարունակում է համագործակցել Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ ամենաբարձր մակարդակներում՝ ձգտելով արժանապատիվ և տեւական խաղաղությանը, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները: Ուժի կիրառումն անընդունելի է, և ուղիղ երկխոսությունը կարևոր նշանակություն ունի այս երկարատև հակամարտության կարգավորման համար»։
Հարակից հրապարակումներ`
- Պետքարտուղարությունն ուժի կիրառումն անընդունելի է համարում, բայց ոչինչ չի արվում պատերազմները կանխելու համար. Աբրահամյան
- «Բլինքենի կանխատեսմամբ՝ Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստանի հարավային շրջաններ»
- Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսությունը կարևոր է․ Պետդեպի պարզաբանումը՝ Politico-ի հոդվածի մասին
- ԱՄՆ-ում կարծում են, որ Ադրբեջանը շուտով կհարձակվի Հայաստանի վրա. Գեղամյան
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան