Լավրովն ու Եգիպտոսի ԱԳՆ ղեկավարը քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրին հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ վատթարացումը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ դիվանագիտական գերատեսչությունը։
«Զրույցի հիմնական թեման պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ վատթարացումն է՝ շեշտը դնելով Գազայի հատվածում և դրա շուրջ ռազմական գործողությունների սրման հետևանքով ստեղծված դրամատիկ իրավիճակի վրա»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ։
«Սամեխ Շուքրին Սերգեյ Լավրովին տեղեկացրել է հոկտեմբերի 21-ին Կահիրեում կայանալիք գագաթնաժողովի մասին, որի ընթացքում նախատեսվում է մանրամասն քննարկել Պաղեստինի շուրջ ստեղծված իրավիճակը»,- հավելել է ՌԴ ԱԳՆ-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան