Արագացրե՞ց Հայաքվեն Փաշինյանի՝ Ադրբեջան ճանաչելը
Կարելի է մտածել, որ՝ այո։ Փաշինյանյան իշխանությունը միշտ մի քայլ ավել ունի իր գրպանում։ Մինչ այդ իշխանության քաղաքականությանը ընդդիմացողները վերջապես ինչ-որ բան են ձեռնարկում, կամ սկսում են գրոհել բերետավորները ու ինքնամոռաց հարձակվել խաղաղ ցույց անողների վրա, կամ՝ ակտիվանալ դատարանները ու անչափահաս երեխաների մորը կալանավորել ցույցի մասնակցելու համար, կամ՝ ուղղակի՝ կալանավորել շանտաժի ու պատանդ ունենալու համար։
Երբ Հայաքվեն սկսեց ստորագրություն հավաքել, հարց առաջացավ՝ իսկ չէ՞ր կարող այս, անշուշտ շատ կարևոր, հարցերը ԱԺ տանել որևէ ընդդիմադիր պատգամավոր, այլ ոչ թե ժամանակ ծախսել ստորագրահավաքի համար։ Պատասխանը այն էր, որ այսպիսով հասարակությունը ցույց կտա ստորագրահավաքի մասնակիցներով՝ օրենսդրական պահանջը քանակական հենք ունի։
Քանակի հարցը եղել և մնում է հասարակության թույլ տեղը։
Ոչ միայն հասարակության։
Քանի տարի ընդդիմությունը բողոքողներ հավաքեց ու վերջում հայտարարեց՝ մարդկանց քանակը այն չէր, դրա համար ոչինչ չսացվեց։
Հիմա հարց են տալիս մարդիկ իրար՝ ինչ էր ստացվելու քանակով, եթե չկար այդ քանակը օգտագործելու ռազմավարությունը։
Ինչու էր կարևոր փողոցում հավաքված մարդկանց քանակը, եթե այդպես էլ խորհրդարանային ընդդիմությունը չընդունեց իր քանակի անզորությունը ԱԺ-ում։
ՀՀ ընտրական օրենքների լիակատար ձախողումը ժողովրդավարական տեսանկյունից հենց այդ է, որ ընդհանուր բնակչության մի քանի տոկոսի ընտրությունն անգամ մտնում է ԱԺ, ավագանի որպես «մեծամասնություն»։ Այսպիսով՝ Հայաստանում փոքրամասնության դիկտատուրա է, որն աշխարհի դեմոկրատամոլ գելերը չտեսնելու են տալիս, քանի տիրող իշխանությունը հլու կատարում է իրենց պահանջները։
Մի ավագանու զոռով-շառով քանակ պիտի ընդդիմությունն ապահովեր, այն էլ էլի հաշվարկ չարեց, որ հնարավոր է դոգենք մտնեն ու քվե ապահովեն քաղաքապետ ընտրելու։
Էլի քանակի մասին. Մենք անընդհատ քանակ ենք բարձրաձայնում՝ խնդիր բարձրաձայնելու փոխարեն։ Աշխատում ենք քանակը մեծ լինի, մոռանալով, որ մենք փոքր ազգ ենք ու մեր կորուստների քանակը, որ անշուշտ մեզ համար անգնահատելի է, աշխարհի համար թիվ է ու համեմատած ասենք ռուս-ուկրինական, պաղեսինա-իսրայելական թվերի հետ «պարտվում» է։
Ինչու ասել 120 000 արցախցի ու չասել՝ Արցախի Հանրապետության ամբողջ բնակչությունը։
Ինչու ասել զոհվեցին այսքան երեխա ու ոչ թե անընդհատ՝ ինչպես ու ինչու զոհվեցին երեխաները։
Ինչ կապ ունի քանակը։ Ինչու ենք խնդիրը դարձնում քանակ․ չէ՞ որ մենք քանակը չենք սիրում, կորցնում, սգում...
Իրականում ես չեմ կարող ասել՝ Հայաքվեն արագացրե՞ց Փաշինյան Նիկոլի՝ Ադրբեջանը քառ կմ-ներով ճանաչելը, բայց՝ հնարավորությունը մինչև հունվար անցկացնել ԱԺ-ում օրենքը ( ՀՀ պաշտոնյայի պատասխանատվությունը Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի կազմում ճանաչելու համար) պիտի անպայման օգտագործել։
Ի վերջո՝ եթե քանակն է կարևոր, միթե՞ մի մարդու ստորագրություն կարող է ի չիք դարձնել մի ամբողջ Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշումը։ Լինի դա Փաշինյան, թե ԱՀ նախագահ։
Անահիտ Ոսկանյան
Հարակից հրապարակումներ`
- Կտրուկ վատացել է Տաթևիկ Վիրաբյանի առողջական վիճակը. նա խցում ուշագնաց է եղել
- Պահանջում ենք ՀՀ-ի անունից անհապաղ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը․ «Հայաքվե»
- Մարդկայնության դեմ հանցագործներ եք
- Ինչու ԱԺ մեկ պատգամավոր հանդես չի գալիս նման նախաձեռնությամբ՝ շատ պարզ պատճառ ունի
- «Մինչ նրանք խոսում էին, Կատաղածը սպանում էր անդամալույծին». դետեկտիվից
- Այսօր Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանը 86.6 հազար կմ քառակուսի տարածքում, ինչը ենթադրում է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում. Սողոմոնյան
- Արցախի ԱԳՆ. Սումգայիթյան սպանդը սկիզբ դրեց մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների մի ամբողջ շարքի
- Ինչու մինչև հիմա չկա հարուցված քրգործ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների դեմ. Էլիբեկովա
- Անահիտի «Անահիտը». 6 ամսական եփած հայ երեխեք եմ տեսել
- Կտտոցային կտեր. Ուտե՞լ, թե՞ չուտել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան