Եվրոպայում շատ պարզ տեքստով ասացին՝ Նիկոլը մեր տղան է. Նաիրա Զոհրաբյան
Միայն Ստեփանակերտի վրա չբարձրացավ Ադրբեջանի դրոշը, այն բարձրացավ Երևանի վրա, մեզանից յուրաքանչյուրի տան վրա, երեկ բարձրացավ մեզանից յուրաքանչյուրի երեխայի օրորոցի վրա, մեր բնակավայրերի վրա:
Հարգելի քաղաքացինե՛ր, թող Ալիևը Ստեփանակերտում բարձրացնի ադրբեջանական դրոշը՝ դուք շարունակեք ֆեյսբուքում բարձրացնել արցախյան դրոշը: Այնուհետև Ալիևը ադրբեջանական դրոշը կբարձրացին Սյունիքում, բայց ոչինչ՝ դուք չհուսահատվեք, չընկճվեք, շարունակեք Ֆեյսբուքում բարձրացնել հայկական դրոշը:
Միայն մի բան է ինձ հետաքրքիր, երբ Ալիևը գա Երևան և Երևանում բարձրացնի Ադրբեջանի դրոշը, որտեղ եք ազատ կաֆե գտնելու, որպեսզի այնտեղ նստած ձեր կապուչինոն խմելով ֆեյսբուքյան ձեր աքաունթներում բարձրացնեք հայաստանյան դրոշը և ասեք՝ Երևան, մենք վերադառնալու ենք: Դուք հասկանում եք՝ թշնամին հստակ իր ճանապարհային քարտեզով իրականացնում է իր պատմական երազանքը:
Եվրոպայում շատ պարզ տեքստով ասացին՝ Նիկոլը մեր տղան է
Վերջին երրորդ պատերազմի վերաբերյալ ինձ անընդհատ դիմում են ծնողները՝ ասելով, որ իրենց որդիները ոչ զոհվածների մեջ են, ոչ վիրավորների: Նման ինչ տվյալներ ունեի, փոխանցել եմ եվրոպական կառույցներին՝ օրերս կատարած այցիս ժամանակ: Առ այս պահը որևէ հուսադրող բան չկա, որովհետև թե՛ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն, թե եվրոպական մյուս կառույցները, չունեն վերջին՝ սեպտեմբերյան պատերազմի ժամանակ գերեվարված զինվորների և քաղաքացիական անձանց թիվը:
Եվրոպայում շատ պարզ տեքստով ասացին՝ Նիկոլը մեր տղան է, ինչպես մեր տղան է Սաակաշվիլին, Զելենսկին, նա հստակ առաքելություն ունի իրականացնելու: Այն մենք հասկանում ենք՝ Ռուսաստանին ռեգիոնից դուրս մղելն է: Ինձ ասացին՝ մինչև ինքը չավարտի իր առաքելությունը Հայաստանում, ինչ էլ անի՝ մենք հասկանում ենք, որ եթե այն կատարվեր Սերժի, Ռոբերտի վախտ՝ տեղում Հայաստանը կվտարվեր ԵԽ-ից, ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառեր Հայաստանի հանդեպ, բայց քանի որ Նիկոլն է՝ բաց տեքստով ասացին՝ չենք արձագանքելու:
ԵԽԽՎ բանաձևը զուգարանի թուղթ է
Ինչ վերաբերում է ԵԽԽՎ բանաձևին, որը իշխանական քարոզչամեքենան և ուսապարկերը ներկայացնում են, որպես գրանդիոզ հաղթանակ, այն սովորական զուգարանի թուղթ է: Զուգարանի թուղթն իր օգգ-ով երևի ավելի կարևոր է, քան եվրոպական որևէ կառույցի՝ տվյալ դեպում ԵԽԽՎ-ի այդ բանաձևը, որով իբր Ադրբեջանին կոչ է արվում հարգել ԼՂ-ից տեղահանված ժողովրդի իրավունքը, ռազմագերիներին վերադարձնել՝ հակառակ դեպքում սպառնալով քննարկել Ադրբեջանի պատգամավորների լիազորությունների սառեցման կամ կասեցման հարցը:
Ժամանակին Եվրոպայում Ալիևը հայտարարեց, թե ինքը թքած ունի, թե ինչ սանկցիա կկիրառի Ստրասբուգը, կամ Բրյուսելը Ադրբեջանի և անձամբ իր հանդեպ՝ մենք մեր կռիվը մենչը վերջ շարունակելու ենք
Նիկոլը պատերազմը բերում է մեր տուն, Հայաստան, Երևան
«Պոլիտիկո» պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Բլինկենը ԱՄՆ օրենսդիրներին հայտնել էր, որ առաջիկա շաբաթներին Ադրբեջանը ներխուժելու է ՀՀ-ի սուվերեն տարածք:
Շատ մոտ է այդ օրը՝ Նիկոլը պատերազմը բերում է մեր տուն, Հայաստան, Երևան: Այսքանից հետո շարունակել խոնջ, մունջ անտարբերությամբ հանդուրժել այս իշխանությանը, նման մարդկանց բնութագրելու համար չեմ կարողացել հոմանիշների բառարանում գտնել բնութագրող բառ:
Նիկոլն օրեր առաջ իր հարցազրույցում ասում էր, թե պատերազմ չի լինի միայն այն դեպքում, եթե մենք տանք այն, ինչ Ադրբեջանն ուզում է: Լոնդոնում վերջերս մեծ քննարկում է տեղի ունեցել քաղաքական լրագրողական շրջանակներում, որտեղ ներկայացվել է նոր Ադրբեջանի քարտեզը, Սյունիքի, Վայող Ձորի, Գեղարքունիքի հատվածներով և Տավուշի անկլավներով:
Նիկոլի աշխատակազմի ղեկավարը հայտնում էր, թե Գրանադայում չի քննարկվել անկլավների հարցը, իսկ ինչու պետք է քննարկվեր, երբ Նիկոլ Փաշինյանն ամիսներ առաջ հայտարարել էր, որ 86.6 հազար ք/կմ-ի մեջ մտնում են նաև անկլավները:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանն իր հերթական սխալն է անում՝ մոռացության տալով Արցախյան հարցը. Վարդան Օսկանյան
- «Բլինքենի կանխատեսմամբ՝ Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստանի հարավային շրջաններ»
- Արամ Մանուկյան. Այս պահին որևէ պայմանավորվածություն, որևէ համաձայոնւթյուն որևէ մեկի հետ չկա. Ժողովուրդ
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում