Պուտինը Ռուսաստանի համար չափազանց կարևոր է համարել Ուկրաինայի արտադաշինքային կարգավիճակը
Ուկրաինայի հաշվին ՆԱՏՕ-ի ընդլայնումը լրացուցիչ սպառնալիքներ է ստեղծում Ռուսաստանի համար։ Այդ կապակցությամբ Մոսկվայի համար չափազանց կարևոր է Ուկրաինայի արտադաշինքային կարգավիճակը։ «vedomosti.ru»-ի փոխանցմամբ, այս մասին Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք խոսել ենք այն մասին, որ չի կարելի որոշ պետությունների անվտանգությունը կառուցել ուրիշների անվտանգությունը խաթարելու հիման վրա, անվտանգությունը բոլորի համար պետք է լինի նույնը ։ Այս առումով Մեզ համար չափազանց կարևոր է Ուկրաինայի արտադաշինքային բնույթը»,- ասել Է նա՝ նշելով, որ Մոսկվան խնդրում է իրեն լսեն։
Պուտինը նաև հիշեցրել է, որ անկախ Ուկրաինայի հիմքում ընկած էր 1991թ. Անկախության հռչակագիրը, որի թեզերից մեկը Ուկրաինայի չեզոք կարգավիճակն է: «2008-ին, չգիտես ինչու, ոչ մի ճգնաժամ դեռ չէր եղել, հայտարարվել է, որ Ուկրաինային սպասում են ՆԱՏՕ-ում։ Թե ինչու, ոչ ոք չի հասկանում»,- հավելել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան