Փաստաբան. Դուք ո՞վ եք, որ Արցախում տեղի ունեցած կամ չունեցած որևէ հանգամանքով քրեական վարույթ նախաձեռնեք
Հայտնի փաստաբան Երվանդ Վարոսյանը, արձագանքելով Սամվել Բաբայանի հայտարարությունների հիման վրա դատախազության կողմից քրեական գործ հարուցելուն, գրում է.
«Հիմա եթե ամիսը մեկ հռչակում եք Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, ու ասում եք, որ 1991 թվականից է այդպես, Արցախի Հանրապետությունն էլ երբեք չեք ճանաչել, ապա կներեք արտահայտությանս, բայց դուք ո՞վ եք, որ Արցախում տեղի ունեցած կամ չունեցած որևէ հանգամանքով քրեական վարույթ նախաձեռնեք։ Կամ ձեր տրամաբանությամբ ինչո՞ւ մի վարույթ էլ լիբանանաիսրայելական սահմանին տեղի ունեցող դեպքերով չեք նախաձեռնում»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են